Արմինֆո. «Լուսավոր Հայաստանի» համար անընդունելի են «Հյակական վերածնունդի» նախապայմանները Վանաձորի ավագանու խորհրդում կոալիցիա ստեղծելու հարցի առնչությամբ: Այդ մասին հոկտեմբերի 4-ին հայտարարել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության առաջնորդ Էդմոն Մարուքյանը` պատասխանելով ԱրմԻնֆո-ի թղթակցի հարցին:
«Բնականաբար, մեզ համար անընդունելի են «Հայկական վերածնունդի» նախապայմանները, քանի որ մենք առաջարկում ենք լոկալ համագործակցություն, որն իրական հնարավորություն է տալիս` կառավարող ՀՀԿ-ն ընդդիմության վերածելու Վանաձորի ավագանու խորհրդում: Եթե համախմբվենք, մենք կունենանք 18 մանդատ և կարող ենք ինքներս առաջադրել քաղաքապետի թեկնածություն, հակառակ դեպքում ՀՀԿ-ին հերթական հաղթանակի հնարավորւոթյուն կընձեռենք», - նշել է նա, հավելելով, որ այդ հարցի շուրջ քննարկումները շարունակվում են, և «Լուսավոր Հայաստանն» առայժմ իր դիրքրոոշումը չի հայտնել կոալիցիա կազմելու հարցի նկատմամբ: Նա նաև նշել է, որ ընտրությունների երկրորդ փուլի հնարավորությունը քիչ հավանական է, քանի որ, եթե ընդդիմությունը չհամախմբվի, ապա կառավարող ՀՀԿ-ն ինքը կառաջադրի քաղաքապետի թեկնածուի:
Հիշեցնենք, որ «Հայկական վերածնունդը» հայտարարել է, որ կհամաձայնի «Լուսավոր Հայաստանի» հետ կոալիցիա կազմել Վանաձորում, եթե 2017 թվականի խորհրդարանական ընտրություններում «Լուսավոր Հայաստանը» համախմբվի «Հայկական վերածնունդի» հետ: Որպես երկրորդ տարբերակ «Հայկական վերածնունդը» «Լուսավոր Հայաստանին» առաջարկել է կոալիցիա կազմելուց հետո բաժանել լիազորությունները Վանաձորի կառավարման գործում: «Լուսավոր Հայաստանը» Վանաձորի ընտրություններում զբաղեցրել է երկրորդ տեղը, «Հայկական վերածնունդը»` երրրոդ տեղը:
ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանն իր հերթին, անդրադառնալով «Լուսավոր Հայաստանի» հետ կոալիցիա կազմելու հնարավորությանը, հայտարարել է, թե ԲՀԿ-ն պատրաստ կլինի սատարել կոալիցիային Վանաձորում, եթե «Լուսավոր Հայաստանը» և «Հայկական վերածնունդը» համաձայնությա հանգեն այդ հարցում: «Հիմնական բանակցությունները պետք է ընթանան «Լուսավոր Հայաստանի» և «Հայկական վերածնունդի» միջև, հենց որ նրանք պայմանավորվեն, մենք նրանց կսատարենք», - նշել է նա: Ընդ որում Զոհրաբյանը նշել է, որ միայն լիակատար համախմբումը հնարավորություն կընձեռի հաղթել հանրապետականներին: «Տրամաբանական կլիներ, եթե մենք սատարեինք «Լուսավոր Հայաստանին», որը ձայների մեծամասնություն է ստացել Վանաձորում, սակայն Գյումրիում մենք համագործակցում ենք «Հայկական վերածնունդի» հետ, որը համաձայնել է այնտղ մեզ հետ կոալիցիա կազմել, հետևաբար, մենք պետք է նրանց կարծիքը հաշվի առնենք Վանաձորում», - նշել է նա:
Նշենք, որ Էդմոն Մարուքյանը հայտարարել է, թե «Լուսավոր Հայաստանը» ԲՀԿ-ին և «Հայկական վերածնունդին» առաջարկել է կոալիցիա ձևավորել և միասնական թեկնածուի առաջադրել Վանաձորի քաղաքապետի պաշտոնի համար: «Հայկական վերածնունդը» արձագանքել է` առաջարկելով երկու տարբերակ. «Հայկական վերածնունդը» պատրաստ է պաշտպանել կոալիցիայի վերաբերյալ Մարուքյանի առաջարկությունը, եթե նա առաջիկա խորհրդարանական ընտրություններում միանա «Հայկական վերածնունդին», ինչը թույլ կտա ձևավորել ավելի մրցունակ քաղաքական թիմ ողջ երկրում: «Երկրորդ, մենք «Լուսավոր Հայաստանին» առաջարիում ենք միանալ «Հայկական վերածնունդին» Վանաձորում և հավասար բաժանել պատասխանատվությունը քաղաքական գործունեության համար», - ասվում է հայտարարությունում:
Հիշեցնենք, որ, ըստ նախնական արդյունքների, երկու քաղաքներում էլ հաղթել են ՀՀԿ թեկնածուները: Գյումրիում հաղթել է գործող քաղաքապետ Սամվել Բալասանյանը` 34.64% քվե, երկրորդ տեղում է ԲՀԿ-ն է` 21,7%, երրորդն է «Հայկական վերծանունդը»` 10.62%, չորրորդ տեղում է ԳԱԼԱ-ն`10.49% -ով, հինգերորդն է «Միասնությունը»` 5.77% վեցերորդն է «Գյումրեցու ոգին»`5,74%, յոթերորդն է ՀՅԴ-ն`5,36%: Իսկ Վանաձորում ՀՀԿ-ն ձեռք է բերել 37.55%, «Լուսավոր Հայաստանը»` 27,54%, «Հայկական վերածնունդը»` 13,27%, ՀՅԴ` 6,37%, «Միասնություն», ՀԱԿ և «Քաղաքացիական պայմանագիրը» - չեն հաղթահարել 5% շեմը: