Արմինֆո.ՙԲարգավաճ Հայաստան՚ կուսակցությունը, որի անդամ էր ժամանակին պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը, չի հավատում մանդատը վայր դնելու վերջինիս մտադրությունների անկեղծությանը: Այդ մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԲՀԿ առաջնորդ Նաիրա Զոհրաբյանը: Նա նշել է, որ, ԱԺ կանոնադրության համաձայն, Ուրիխանյանը 15 օրվա ընթացքում կարող է վերանայել իր որոշումը:
Ուրիխանյանն իր հերթին ոչ մի կերպ չի մեկնաբանում մանդատը վայր դնելու իր որոշումը՝ պատճառաբանելով, որ չի ցանկանում հարցազրույց տալ:
Հիշեցնենք, որ ՀՀ ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը պատգամավորական մանդատը վայր դնելու մասին դիմում է ներկայացրել ՀՀ ԱԺ նախագահին: «Ալյանս՚ կուսակցության ղեկավար Տիգրան Ուրիխանյանը նաև նախագահի պաշտոնից հրաժարականի դիմում է ներկայացրել կուսակցության վարչությանը՝ միևնույն ժամանակ շարունակելով մնալ կուսակցության վարչության կազմում և պատրաստակամություն հայտնելով կատարելու վարչության անդամի բոլոր պարտականությունները կուսակցության զարգացման ու առաջընթացի համար: