Արմինֆո. ՀՀ վարչապետի որոշմամբ Արտաշես Նազարյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն։
«Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված կարգի 121-րդ կետի 6-րդ ենթակետը՝ Արտաշես Նազարյանին ազատել Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն՚,- ասված է որոշման մեջ:
Նշենք, որ Արտաշես Նազարյանը Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ էր նշանակվել 2014 թվականին՝ ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի որոշմամբ: