Արմինֆո. Մեղրիի անցակետի արդիականացումը ռազմավարական նշանակություն ունի, հոկտեմբերի 3-ին Երևանում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) հայաստանյան գրասենյակի և Միգրացիոն քաղաքականության մշակման միջազգային կենտրոն (ՄՔՄՄԿ) կողմից «Աջակցություն Հայաստանին միգրացիայի և սահմանների կառավարման ոլորտներում՚ ծրագրի իրականացման վերաբերյալ համագործակցության պայմանագրի ստորագրման ժամանակ հայտարարել է Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող, ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Բրեդլի Բուզետտոն:
Ըստ որում, նա նշել է ՄԱԶԾ-ն և Միգրացիոն քաղաքականության մշակման միջազգային կենտրոնը հարուստ փորձ ունեն սահմանների համալիր կառավարման ոլորտում և մեծապես աջակցել են Հայաստանում այդ ոլորտին առնչվող հայեցակարգերի, սկզբունքների ընդունմանն ու իրականացմանը:
Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին իր հերթին նշել է, որ տարածաշրջանային հաղորդակցության ընդլայնումն ու բարելավումը Եվրամիության գլոբալ առաջնահերթություններից է, որը դրսևորվում է Եվրոպական հարևանության տարածաշրջանի տնտեսության և ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված խոշոր ներդրումներով:
ՙԵՄ-ն շուրջ 1 մլն եվրո աջակցություն կցուցաբերի այդ նախագծի իրականացմանը: Մեզ համար դա շատ կարևոր է, քանի որ թույլ կտա բարելավել Արևելյան գործընկերության անդամ չհանդիսացող պետության հետ հարավային սահմանային անցակետի տեխնիկական հագեցվածությունը՚,- նշել է դիվանագետը:
Նա ավելացրել է, որ օրերս է վերադարձել Իրանից և կարող է ասել, որ ԻԻՀ-ում ջերմորեն են վերաբերում հայ ժողովրդին: Նա հույս է հայտնել, որ անցակետի արդիականացումը թույլ կտա նաև ակտիվացնել երկու երկրների միջև գործարար շփումները:
ՙՀուսեվ եմ, որ Մեղրիի անցակետում ենթակառուցվածքի բարելավումը նոր խթան կհաղորդի Հայասատանի զարգացմանը: Իսկ մենք պատրաստ ենք ամեն կերպ նպաստել դրան՚,- ասել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարը:
Նշենք, որ առաջիկա 18 ամիսների ընթացքում՝ մինչև 2017 թ. վերջը, ՄԱԶԾ-ն կիրականացնի ծրագրի սահմանների կառավարման բաղադրիչի աշխատանքները բյուջեից հատկացված 880 000 եվրոյի շրջանակներում: