Արմինֆո. Հայաստանում անցկացված ՏԻՄ ընտրությունները ցույց տվեցին, որ այսուհետև մրցակցային ընտրություններն այլընտրանք չունեն: Հոկտեմբերի 3-ին մամուլի ասուլիսում այդ մասին հայտարարել է ԱԺ փոխխոսնակմ ՀՀԿ մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովը: Նա, ընդհանուր առմամբ, դրական է գնահատել վերջին ընտրական գործընթացները, նշելով, որ «եղել են որոշ խնդիրներ, որոնք չեն անդրադարձել քվեարկության արդյունքների վրա և կվերլուծվեն ՀՀԿ քաղխորհրրդի նիստում»: «Սակայն ընտրությունները մրցակցային էին և ժողովրդավարական, խախտումնրի վերաբվերյալ ահազանգերի ծավալներն անհամեմատ ավելի քիչ էին, քան նախորդ ընտրությունների ժամանակ, իրավապահ մարմինները և ԿԸՀ ոչ մի նման ահազանգ չեն անտեսել», - հայտարարել է նա, հավելելով, որ եղել են նաև կեղծ ահազանգեր:
Ընդ որում, Շարմազանովը հայտարարել է, որ ՀՀԿ-ին հաջողվել է հաղթել նույնիսկ Վանաձորում և Գյումրիում, որոնք հայտնի են իրենց ընդդիմադիր տրամադրություններով: «Դա վկայում է այն մաիսն, որ մեր կուսակցությունը շարունակում է մնալ ամենաազդեցիկ քաղաքական ուժը Հայաստանում», - նշել է փոխխոսնակը, հավելելով, որ մյուս համայնքներում հաղթանակն ավելի կանխատեսելի էր: Ընդ որում նա հայտարարել է, որ ՏԻՄ ընտրություններում հաղթանակը լավ հիմք է ՀՀԿ հետագա հաջողությունների համար 2017 թվականի խորհրդարանական ընտրություններում:
«ՀՀԿ-ն պատրաստ է աշխատել բոլոր քաղաքական ուժերի հետ, որոնք ցանկանում են իրենց ավանդը ներդնել Գյումրիի և Վանաձորի զարգացման գործում», - նշել է նա: Փոխխոսնակը նաև կարծում է, որ «դասական ընդդիմությունը» կատարյալ պարտություն է կրել, մինչդեռ նոր ընդդիմությունը Վանաձորում արձանագրել է ակնհայտ հաջողություն: Փոխխոսնակի կարծիքով, ՏԻՄ ընտրությունները ցույց տվեցին, որ անցումը կառավարման խորհրդարանական համակարգին ճիշտ էր, քանի որ քաղաքական ուժերի համար իրենց ծրագրերն ընտրողներին ներկայացնելու մեծ հնարավորություններ են բացվել:
Ինչպես արդեն հաղորդվել է, ՏԻՄ ընտրություններում համոզիչ հաղթանակ է տարել ՀՀԿ-ն: Բացառություն են մի քանի գյուղեր, որտեղ ավագանում ընտրվել են ՀՅԴ կամ ԲՀԿ անդամներ: