Արմինֆո. Ադրբեջանի և Հայաստանի միջև Լեռնային Ղարաբաղի շուրջ հակամարտության հաղթահարման համար դեռ պայմաններ չեն ստեղծվել, համոզված է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին:
«Այսօր աշխարհում կան մի քանի սառեցված հակամարտություններ, այդ թվում` Լեռնային Ղարաբաղում», - նշել է Քերին` Ասպենսկի գիտահետազոտական ինստիտուտի և «Անալիտիկ» շաբաթաթերթի կողմից Վաշինգտոնում կազմակերպված 8-րդ տարեկան համաժողովում իր ելույթի ժամանակ:
Նրա ասելով, այժմ հիմնախնդրի կարգավորման հնարավորություն չի դիտվում, նախևառաջ, այն պատճառով, որ Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարները դրան պատրաստ չեն: