Արմինֆո. ԱՄՆ նախագահի պաշտոնում ԱՄՆ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնի ընտրվելու դեպքում հետխորհրդային տարածությունում գունավոր հեղափոխություններն անխուսափելի են, ՙԱնդրկովկասն ինտեգրացիոն նախագծերում. ԵԱՏՄ-ԵՄ` միասին, թե՞ միմյանց դեմ՚ թեմայով կլոր սեղանիժամանակ ասել է ՌԴ «Էկոնոմիկայի բարձրագույն դպրոց՚ պետական համալսարանի պրոֆեսոր Օլեգ Մատվեյչևը:
Նրա խոսքով, Դեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու Հիլարի Քլինթոնն առաջիկա նախագահական ընտրություններում հաղթանակի դեպքում կզբաղվի ՙփափուկ ուժի՚ և ճնշման քաղաքականության առաջմղմամբ՝ ուղղված հետխորհրդային երկրներում տարատեսակ գունավոր հեղափոխությունների իրականացմանը:
ԱՄՆ-ում նախագահական ընտրություններ տեղի կունենան 2016 թ. նոյեմբերին: Դեմոկրատական կուսակցությունից նախագահի թեկնածու Հիլարի Քլինթոնը բանավեճերի նախօրեին ժողովրդականությամբ առաջ է անցել հանրապետական մրցակից Դոնալդ Թրամփից, ինչի մասին են վկայում АВС հեռուստաընկերության՝ կիրակի օրը հրապարակված տվյալները: Թրամփի օգտին պատրաստ է քվեարկել հարցվածների 44%-ը, մինչդեռ Քլինթոնի օգտին պատրաստ է իր ձայնը տալ 46%-ը: