Արմինֆո. ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը ու կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը կպահպանեն իրենց պաշտոնները:
Այդ մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը:
Ըստ որում, Վարդանյանը նշել է, որ էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Արծվիկ Մինասյանը նույնպես կմնա կառավարությունում, սակայն կգլխավորի բնապահպանության նախարարությունը: ՙՄինասյանի ինտելեկտուալ հնարավորությունները թույլ են տալիս նրան արդյունավետ աշխատել նոր պաշտոնում՚,- ընդգծել է նա: Ըստ որում, դաշնակցականը նշել է, որ ՀՅԴ և վարչապետ Կարեն Կարապետյանի միջև տարաձայնություններ չկան:
ՙՄենք հանդիպում ենք ունեցել Կարապետյանի հետ, որի ընթացքում մանրամասն քննարկել ենք նրա առաջարկները և ծրագրերը, մեզ համար ընդունելի են նրա մոտեցումները, և մենք ողջունում ենք նրա առաջարկած բարեփոխումները՚,- նշել է նա: Ըստ որում, Վարդանյանն ավելացրել է, որ Կարապետյանը Մինասյանի պաշտոնում տեսնում է մարդու, ով աշխատանքի փորձ է ունեցել բիզնեսի ոլորտում: ՙՀՅԴ համար կարևոր չէ, թե որքան պորտֆել կլինի, գլխավորը, որ խնդիրները լուծվեն, ակտիվ պայքար տարվի կոռուպցիայի և ստվերային տնտեսության դեմ՚,- ընդգծել է նա:
Հիշեցնենք, որ կառավարությունում տեղի են ունեցել կառուցվածքային փոփոխություններ: Բարեփոխումների համաձայն, Էկոնոմիկայի նախարարությունը վերանվանվում է Ներդրումների եւ ձեռնարկատիրության աջակցության նախարարության: Այդ կառույցի կազմից առանձնանում է զբոսաշրջության ոլորտը, և ստեղծվում է զբոսաշրջության վարչություն: Հեռահաղորդակցության ոլորտը Էկոնոմիկայի նախարարությունից անցնում է Տրանսպորտի ու կապի նախարարությանը, որը վերանվանում է Տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարություն: էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Արծվիկ Մինասյանն արդեն հյատարարել է, որ նախարարությունում փոփոխությունից հետո ինքը մտադիր չէ այն գլխավորել: