Արմինֆո.ՀՀ Զինված ուժերի Ռադիացիոն, քիմիական կենսաբանական պաշտպանության զորքերի պետ-վարչության պետ Վարդան Նշանյանի գլխավորած աշխատանքային խումբը սեպտեմբերի 26-28-ը կայցելի Բելառուս:
Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Հայաստանի ՊՆ պատվիրակությունը Մինսկում կմասնակցի Հայաստանի Հանրապետության և Բելառուսի Հանրապետության պաշտպանության նախարարությունների միջև ռադիացիոն, քիմիական, կենսաբանական պաշտպանության ոլորտի համագործակցության հարցերի քննարկմանը: