Արմինֆո. Հայաստանում Ռուսաստանի դեսպան Իվան Վոլինկինը Հայաստանին շնորհավորել է անկախության 25-ամյակի կապակցությամբ:
Նա, մասնավորապես, նշել է, թե այսօր Հայաստանը դինամիկ զարգացող ժողովրդավարական պետություն է, որն ունի իր անկրկնելի ինքնօրինակությունը և Ռուսաստանի բարեկամ ու դաշնակից պետություն է: Նրա համոզմամբ, Հայաստանի առջև կանգնած են կարևոր խնդիրներ պետականաշինության, տնտեսական և սոցիալական զարգացման բնագավառում, և դրա համար մեծ հնարավորություններ է տալիս Հայաստանի անդամակցումը ԵԱՏՄ-ին: «Իսկ Ռուսաստանը, որն այս բոլոր տարիներին եղել է ու կա Հայաստանի կողքին, կշարունակի իր ավանդը ներդնել հանրապետության զարգացման և նրա անվտանգության ապահովման գործում, - ասել է Վոլինկինը ԱրմԻնֆո-ին տրամադրված շնորհավորական ուղերձում: