Արմինֆո «Բարգավաճ Հայաստան՚ կուսակցությունից Գյումրիի քաղաքապետի թեկնածու Վարդևան Գրիգորյանի /Գյումրիի մանկավարժական համալսարանի նախկին ռեկտոր/ որդու՝ Արշակ Գրիգորյանի դին հայտնաբերվել է իրենց տան նկուղում: Այդ մասին ԱրմԻնֆո-ի թղթակցին հայտնել են ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունում:
Արշակ Գրիգորյանի դին տեղափոխվել է Գյումրիի հիվանդանոց, որտեղ էլ պարզվել է, որը նա մահացել է գլխի շրջանում ստացած հրազենային վնասվածքից: Դեպքի վայրում հայտնաբերվել է ատրճանակ: Հանգամանքները պարզվում են:
Նշենք, որ ավելի վաղ առեղծվածային հանգամանքներում սպանվել էր Վարդևան Գրիգորյանի եղբայրը: Պաշտոնական վարկածի համաձայն՝ հանցագործությունը տեղի է ունեցել խանդի հողի վրա: Գրիգորյանն ավելի վաղ ԱԺ պատգամավոր է եղել: