Արմինֆո. Հայաստանի նախարարների կաբինետում մեկնարկել են կադրային բարեփոխումները:
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հրամագիր է ստորագրել Վահան Մարտիրոսյանին տրանսպորտի և կապի նախարար նշանակելու մասին` Գագիկ Բեգլարյանի փոխարեն:
Պետության ղեկավարի մեկ այլ հրամանագրով Աշոտ Մանուկյանը նշանակվել է էներգետիկայի և բնական պաշարների նախարար` Լևոն Յոլյանի փոխարեն: Նախագահը գյուղատնտեսության նախարար է նշանակել Իգնատ Առաքելյանին` Սերգո Կարապետյանի փոխարեն:
Նախագահի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ Վարդան Արամյանն ազատվել է պաշտոնից և նշանակվել ֆինանսների նախարար: Նրա փոխարեն նշանակվել է Արգենտինայում Հայաստանի նախկին դեսպան Ալեքսան Հարությունյանը:
Իրենց պաշտոնները պահպանել են կառավարության աշխատակազմի ղեկավար Դավիթ Հարությունյանը և միջազգային տնտեսական ինտեգրման ու բարեփոխումների նախարար, փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը: