Արմինֆո. Վարչապետ Կարեն Կարապետյանի որոշմամբ Աննա Գեւորգյանն ազատվել է ՀՀ վարչապետի օգնականի պաշտոնից:
«Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված կարգի 121-րդ կետի 6-րդ ենթակետը՝ Աննա Գեւորգյանին ազատել Հայաստանի Հանրապետության վարչապետի օգնականի պաշտոնից», - ասվում է ՀՀ կառավարության կայքում զետեղված հաղորդագրությունում։