Արմինֆո.Հայաստանը ողջունում է սիրիական ճգնաժամի շուրջ պայմանավորվածությունը Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրոիվ եւ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի միջեւ: Այդ մասին հայտարարել է Հայաստանի ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը:
«Հուսով ենք, որ այդ պայմանավորվածությունների համաձայն, բոլոր կողմերը հրադադարը, գործնականում, կպահպանեն, և, որպես անհետաձգելի քայլ, կապահովվի մարդասիրական օգնության անարգել մուտքը հակամարտությունից առավել տուժած շրջաններ և դրա տրամադրումը բնակչությանը: Այս առումով մեզ համար առավել մտահոգիչ է Հալեպում և դրա շրջակայքում ստեղծված հումանիտար իրավիճակը, և օր առաջ այդ շրջաններին մարդասիրական օգնության տրամադրումն ավելի քան հրատապ է: Լիահույս ենք, որ այս պայմանավորվածությունները կարող են հիմք հանդիսանալ սիրիական ճգնաժամի խաղաղ կարգավորման շուրջ համապարփակ բանակցությունների համար», - ասվում է հայտարարւոթյունում: