Արմինֆո.ՙՄենք Կովկասում իրավիճակը գնահատում ենք՝ որպես կայուն բարդ, և պատճառն ընդհանուր առմամբ պարզ է, Մոսկվայում մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան:
Մեկնաբանելով Ռուսաստանի տարածքում հայ զինծառայողների անվճար ուսուցումը՝ Բորդյուժան, մասնավորապես, հայտարարել է. ՙԱյն հայ զինծառայողները, ովքեր կրթություն են ստանում Ռուասստանի տարածքում, անում են դա ՀԱՊԿ անդեմ երկրների զինծառայողների անվճար կամ արտոնյալ ուսուցման ծրագրի շրջանակներում: Ըստ համաձայնագրի՝ անդամ բոլոր պետությունների համար հատկացվել են քվոտաներ, որի շրջանակներում զինծառայողները կրթություն են ստանում Ռուսաստանի ռազմաուսումնական հաստատություններում: Ի դեպ, ոչ միայն ռազմաուսումնական հաստատություններում, այլ նաև՝ իրավապահ մարմիններում, ԱԻՆ-ում՚:
Ըստ որում, նա ավելացրել է, որ հայ զինծառայողներն ուսանում են ոչ միայն Ռուսաստանում, այլ նաև՝ Բելառուսում: Միաժամանակ նա չի մեկնաբանել ռուս-հայկական զորքերի միացյալ խմբավորում ստեղծելու մասին տեղեկատվությունը՝ նշելով, որ այդ հարցը գտնվում է ՙերկու պետությունների ռազմական համագործակցության իրավասության շրջանակներում՚: