Արմինֆո. Ապրիլի 15-ի վաղ առավոտյան բերման են ենթարկվել "Անտիֆեյք" լրատվական ռեսուրսի երկու աշխատակիցներ՝ լրագրող Դավիթ Ֆիդանյանը և օպերատոր Իշխան Կոտոլյանը: Այդ մասին Facebook-ի իր էջից տեղեկացրել է փաստաբան Ռուբեն Մելիքյանը:
Բերման ենթարկելու համար առիթ են հանդիսացել պաստառ/թռուցիկները, որոնց վրա պատկերված է Հայաստանի օմբուդսմեն Անահիտ Մանասյանը՝ "Որոնվում է օմբուդսմենը. նա դուրս է եկել Պուշկինի 56Ա հասցեում գտնվող ՄԻՊ գրասենյակի շենքից և չի վերադարձել: Գտնողներին խնդրում ենք զանգահարել հետևյալ հեռախոսահամարով....» գրառմամբ:
Նրա նախնական տեղեկություններով՝ բերման ենթարկելու համար հիմք է հանդիսացել հասարակական վայրերից օգտվելու կանոնների խախտումը: «Հիմա սպասում ենք խախտման մասին արձանագրության ներկայացմանը, այսինքն՝ վարչական տուգանք նշանակելու մասին։ Ռեսուրսի երկու ներկայացուցիչներն արդեն ազատ են արձակվել։ Իմ տեղեկություններով բերման ենթարկելու առիթ է հանդիսացել քաղբանտարկյալներ Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի ապօրինի քրեական հետապնդման հետ կապված թռուցիկների տեղադրումը", - հաղորդել է փաստաբանը։
Նա նաև նշել է, որ եթե Հայաստանում հարգվեին մարդու իրավունքները, երկրում քաղբանտարկյալներ չէին լինի ։ "Մենք բոլորս ականատես ենք, թե ինչով է զբաղվում Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը։ Իսկ գրասենյակի ղեկավարի պաշտոնն զբաղեցնող անձը (Անահիտ Մանասյան - խմբ.) երբեք աչքի չի ընկել համարձակությամբ, և ինչպես կարող է այդ անձը գնալ այդ քայլին, եթե նշանակված է կառավարող "Քաղաքացիական պայմանագիր" կուսակցության կողմից", - նշել է իրավապաշտպանը, կասկած հայտնելով ակտիվիստների ձերբակալման հերթական փաստին պաշտպանի արձագանքի վերաբերյալ ։
Հիշեցնենք, որ ավելի վաղ ՀՀ Քննչական կոմիտեն հանդես էր եկել հաղորդագրությամբ, ըստ որի, ընդդիմադիր բլոգերներ Նարեկ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանը ձերբակալվել են "Իմնեմնիմի" փոդքասթի եթերում կառավարության անդամների հասցեին հնչեցրած հայհոյանքների պատճառով: Ավելի ուշ դատարանը երկուսին էլ 2 ամսով կալանավորելու որոշում է կայացրել։