Արմինֆո.Հայաստանի ղեկավարության ներկայիս չափազանց զգուշավոր քաղաքականությունը մեզ համար հղի է մեծ ռիսկերով՝ ապագայում։ ԱրմԻնֆո-ին նման կարծիք է հայտնել "Ինքնիշխան Հայաստան" կուսակցության առաջնորդ Դավիթ Սանասարյանը։
"Այս մարդիկ փորձում են զերծ մնալ ցանկացած քայլից, որը, հանկարծ, կարող է դուր չգալ Կրեմլին։ Փորձում են անել այնպես, որպեսզի խուսափեն նոր պատերազմ հրահրելուց, փորձում են խուսափել նման քայլի անուղղակի պատասխանից։ Անձամբ ինձ համար նման քաղաքականությունը չափազանց խնդրահարույց է և իր մեջ չի պարունակում որևէ բան, որը կարող է մեր երկրի համար դրական փոփոխությունների հանգեցնել ապագայում", - նշել է նա։
Քաղաքական գործչի գնահատմամբ՝ այս փուլում Հայաստանի քաղաքականությունն ուղղված է Բաքվի պահանջների բավարարմանը։ Նույնիսկ՝ խախտելով առկա պայմանավորվածությունները։ Օրինակ, ինչպես Լաչինի միջանցքի բնակավայրերից հայ բնակչության վաղաժամ ելքի դեպքում։ Տեղի ունեցածը Սանասարյանը բացատրում է Ադրբեջանի կողմից ռազմական ուժի կիրառմամբ՝ ՌԴ-ի լուռ հավանության պայմաններում։
Այս ֆոնին քաղաքական գործչի համար գլխավոր հարցը մնում են այն ժամանակային շրջանակները, որոնցում Հայաստանը կշարունակի զգուշավորություն դրսեւորել եւ, միաժամանակ, կատարել Մոսկվայի եւ Անկարայի միջեւ պայմանավորվածությունները։ Ընդ որում, այն պայմաններում, երբ վերջիններս լիովին հակասում են Երևանի սեփական շահերին։ Սանասարյանը համոզված է, որ այս իրավիճակը բացառապես Հայաստանի ղեկավարության սեփական սխալների արգասիքն է։
Քաղաքական գործիչն առկա իրավիճակից ելք է համարում զգուշավոր դիվանագիտությունից Հայաստանի անցումը ռազմատենչ դիվանագիտության։ Հայաստանի համար ընթացիկ քաղաքականությունից որեւէ դրական փոփոխության, նույնիսկ, տեսական ակնկալիքների բացակայության լույսի ներքո, նրա կարծիքով, դա մնում է ընթացիկ իրավիճակից դուրս գալու անայլընտրանք ճանապարհ:
"Թշնամու առաջխաղացումը կանգնեցնել, իրավիճակը հավասարակշռության վիճակի վերադարձնել կարելի է բացառապես զենքի միջոցով։ Անհրաժեշտ է զինվել, նախապատրաստվել և հնարավորինս զարգացնել տնտեսությունը։ Այլ ճանապարհ չունենք։ Հաշվի առնելով Ռուսաստանի հատուկ հնարավորությունների բացակայությունը՝ օգնելու Հայաստանին սպառազինության և բանակի արդիականացման գործընթացում, անհրաժեշտ է զենքի մատակարարման նոր ուղիներ գտնե, ամեն գնով, քանի որ հենց դրանից է կախված Հայաստանի ապագան եւ բուն գոյությունը", - ամփոփել է Սանասարյանը։
ԿԱՐԴԱԼ ԲՈԼՈՐ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ