Արմինֆո.Հայաստանում ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինը գործարկել է "Eu4environment. կանաչ համայնք՝ կենսունակ ապագա" նախագիծը ՀՀ Լոռու մարզի Մարգահովիտ գյուղում:
Ինչպես հաղորդում է ՀՀ-ում ԵՄ պատվիրակության մամուլի ծառայությունը, ազդարարելով նախագծի մեկնարը, դեդսպանը, մասնավորապես, ասել է. "Կլիմայի փոփոխության, շրջակա միջավայրի պաշտպանության և կայուն զարգացման գործողությունները ընկած են "Եվրոպայի կանաչ կուրսի" հիմքում և ընդգրկված են ԵՄ-ի և Հայաստանի միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի հիմնական առաջնահերթությունների շարքում: Մենք համոզված ենք, որ էկոլոգիան հանդիսանում է տնտեսության վերականգնման առանցքային տարր, ուստի Եվրոպական միությունը ձգտում է հետագայում ևս Հայաստանում աջակցել կենսաբազմազանության պահպանման, կլիմայի փոփոխության ադապտացման, էներգիայի վերականգնվող աղբյուրների, թափոնների կայուն կառավարման և այլ բնապահպանական նախագծերին":
"Կանաչ համայնք՝ կենսունակ ապագա"-ն եռամյա նախագիծ է, որն իրականացվում է Armenia Tree Project (ATP) բարեգործական հիմնադրամի կողմից՝ Ջինիշյան "հիշատակի հիմնադրամի (JMF) և Հայաստանի էներգետիկայի գործակալության հիմնադրամի հետ: Նախագծի շրջանակներում կներդրվեն կանաչ քաղաքի զարգացման մոդելներ, կմեծանա շրջակա միջավայրի պաշտպանության, ինչպես նաեւ կլիմայի փոփոխության ադապտացման ներուժը Լոռու, Շիրակի եւ Տավուշի մարզերի 15 համայնքներում: Նախագիծը գործարկվել է Շրջակա միջավայրի համաշխարհային օրը։
"Eu4environment: կանաչ համայնք՝ կայուն ապագա" նախագիծը մեկնարկել է 2021 թվականի մարտի 1-ին Հայաստանում և կտևի 36 ամիս: Եռամյա ծրագիրը ենթադրում է Գյումրիում գերժամանակակից տնկարանի կառուցում, որը կարող է տարեկան աճեցնել 100 000 տնկի, 150 նոր տնամերձ միկրոձեռնարկություններ' տարեկան 200 000 տնկի բերքով, 100 հա նոր անտառներ եւ սեզոնային տնկարանային աշխատանքներ տեղի բնակիչների համար եւ այլն, այդ թվում' իրազեկության բարձրացում: