Արմինֆո. Փրկարարները փլատակների տակից դուրս են բերել որոնվող երրորդ քաղաքացու դին։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնել է ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը։
<Փլատակների տակից քիչ առաջ դուրս է բերվել երրորդ տուժածը։ Ցավոք, նա մահացած է։ Նա 56 տարեկան տղամարդ է, Ղազարյան Արթուր։ Ցավակցություն եմ հայտնում զոհվածի հարազատներին ու մերձավորներին>, - նշել է Ցոլակյանը։
Նա նաեւ տեղեկացրել է, որ այժմ ստուգվում է շենքի սեյսմակայունությունը, եւ առաջին, երկրորդ եւ երրորդ մուտքերը պատշաճ վիճակում են, կասկածներ կան 4-րդ մուտքի վերաբերյալ, իսկ 5-րդը փլուզվել է: Նա նաև դժվարացավ ասել, թե որ հարկում է տեղի ունեցել պայթյուն և ինչի հետևանքով ։ Ցոլակյանը նաև տեղեկացրել է, որ առանց տանիքի մնացած բոլոր քաղաքացիների կացության հարցը կորոշվի։