Արմինֆո. Արցախի Հանրապետության կառավարությունը, 2020 թվականի կառավարության պահուստային ֆոնդից, որպես ֆինանսական օգնություն, 25 մլն դրամ է հատկացրել Բեյրութում տեղի ունեցած պայթյունի հետևանքով տուժած լիբանանահայ համայնքին: Այդ մասին հաղորդում է Արցախի կառավարության մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ օգոստոսի 9-ին Արցախի կառավարությունը հատուկ չվերթով մարդասիրական օգնություն է ուղարկել լիբանանահայ համայնքին: Նույն նպատակով հանրապետության նախագահի հանձնարարությամբ ստեղծվել է նաև հատուկ հանձնաժողով, որը համակարգում է այդ ուղղությամբ իրականացվող աշխատանքները: