Արմինֆո."Կովկաս" ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը համոզված է, որ այն, ինչ այսօր տեղի է ունենում Բելառուսում, շատ նման է այն բանին, որ շախմատում անվանում են ցուգցվանգ, այսինքն՝ ինչ քայլ էլ որ ձեռնարկվի, միայն ավելի վատ կլինի:
Փորձագետի կարծիքով ՝ Բելառուսը կանգնած է լուրջ փոփոխությունների շեմին, եւ անկախ այն բանից, թե ով կլինի իշխանության ղեկին ապագայում, կկարողանա ինչ-որ կերպ դիմանալ գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, թե կգա մեկ ուրիշը, երկիրը շատ կթուլանա, եւ կանցնի տուրբուլենտության միջով:
Դրա հետ մեկտեղ նա կարծում է, որ երկրի ապագայի համար որոշիչ կլինեն առաջիկա 2-3 օրերը, քանի որ իրավիճակը կայունացել է, եւ առաջիկա օրերին պարզ կդառնա, թե ինչ հունով կզարգանան իրադարձությունները, սակայն, ցանկացած դեպքում տուրբուլենտությունից խուսափել չի հաջողվի:
Ընդ որում, Իսկանդարյանը կարծում է, որ արդեն ուշ է «Բորժոմ» խմել, իսկ սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ առաջարկները ուշացած են, և, ավելի շուտ, դա իշխանության քաղաքակիրթ փոխանցման փորձ է: Քաղաքագետը չի բացառել, որ այդ առաջարկները ժամանակ շահելու և երկրում իրավիճակը կայունացնելու փորձ են: Սակայն, ըստ նրա, ըստ ամենայնի, դրան դժվար կլինի հասնել ՝ հաշվի առնելով գործող նախագահի ռեսուրսների սակավությունը։
"Սկզբունքորեն, Լուկաշենկոն, որպես մարդ, որպես անհատ, բավական մարտական եւ կայուն է։ Նրա քաղաքական կենսագրության մեջ շատ են եղել դեպքեր, երբ նրա համար ծանր է եղել։ Բայց այդ դժվարություններն ավելի շատ եղել են արտաքին քաղաքականության մեջ, այլ ոչ թե ներքին, և նա ունի մարդու իմիջ, ով չի սիրում հանձնվել", - ասել է քաղաքագետը։
Անդրադառնալով Լուկաշենկոյի զանգին Մոսկվա՝ Փորձագետը հիշեցրել է, որ խեղդվողն, ինչպես հայտնի է, ձեռքը մեկնում է նաեւ փրրփուրին։ Իսկանդարյանն արձանագրել է, որ Պուտինի հետ հարաբերությունները վերջին շրջանում շատ ծանր էին դասավորվում, և Մոսկվան սպասում էր այդ ընտրություններին Բելառուսում։
"Մոսկվայի համար հասկանալի էր, որ այդ ընտրություններից Պրն Լուկաշենկոն դուրս կգա թուլացած, և, հաջող տարբերակի դեպքում, եթե ընտրությունները ստացվեին, այդ ժամանակ նրա հետ կսկսեին խոսել։ Բայց հետո ամեն ինչ փոխվեց, քանի որ Լուկաշենկոն սկսեց խաղարկել հակառուսական քարտը ընտրություններից առաջ։ Ակնհայտ է, որ Լուկաշենկոն փորձում է դուրս գալ այս իրավիճակից, իսկ Ռուսաստանում, պարզապես, սպասում են, թե ինչ կլինի", - ասել է քաղաքագետը, համոզմունք հայտնելով, որ այսօր Կրեմլը Լուկաշենկոյին իշխանության գլուխ պահելու միջոց չունի, ինչը բնավ չի նշանակում, որ Բելառուսի առաջնորդը չի կարող ինքն իրեն պահել իշխանության ղեկին։
Փորձագետը նաեւ անլուրջ է համարում Բելառուս ռուսական զորքեր մտցնելու մասին խոսակցությունները, իսկ եթե հանկարծ նման բան տեղի ունենա, ապա դա կլինի երկրորդ Ուկրաինան:
Միևնույն ժամանակ, Իսկանդարյանը կարծում է, որ ոչ Ռուսաստանը, ոչ Արևմուտքը այսօր ի վիճակի չեն ինչ-որ բան անել Լուկաշենկոյին պահելու համար, քանի որ դրսից դա հնարավոր չէ անել, այլ բան է, եթե դա ներսից տեղի ունենա։ Նա նաեւ կարծում է, որ Ռուսաստանին միանգամայն ձեռնտու կլինի թույլ Բելառուսը։
Իսկանդարյանի համոզմամբ՝ ոչ մի Արևմուտք ապագայում չի լուծի Բելառուսի խնդիրները, քանի որ դրանք բազմամիլիարդանոց սուբսիդիաներ են, իսկ պատժամիջոցների սպառնալիքներն ընդամենը "օդի ցնցում"են։ "Բելառուսը հրաշքով կարողացավ պահպանել պետության այն սոցիալական և տնտեսական տեսակը, որը եղել է Խորհրդային Միության օրոք։ Նա երկարացրեց այն, եւ զարմանալի կերպով պահպանեց, ի տարբերություն նավթային երկրների, որոնք կարողացան մեղմացնել տնտեսությունը նավթի բարձր գների միջոցով: Այս իրավիճակը մոտեցել է ավարտին, և այն բանի կարևորագույն պատճառներից մեկն է, թե ինչ է այսօր տեղի ունենում Բելառուսում", - ասել է նա։ Այս համատեքստում քաղաքագետը հիշեցրել է, որ 2018 թցին Հայաստանում ևս նման լավ հեղափոխություն է տեղի ունեցել, այսպիսի լավ մարդիկ եկել են իշխանության, և ժողովրդավարությունը, սակայն ու՞ր են տասնյակ միլիարդավոր ներդրումները։ Նույնը կլինի նաև Բելառուսում, իսկ խնդիրները պետք է լուծվեն, իսկ դրանք կլինեն, առաջին հերթին, սոցիալական խնդիրներ։
Անդրադառնալով Բելառուսի իրավիճակի ազդեցությանը Եվրասիական տնտեսական միության շրջանակներում կոնֆիգուրացիայի վրա՝ Իսկանդարյանը նշել է, որ ԵԱՏՄ-ում առանց դրա էլ խնդիրներ կան: "ԵԱՏՄ-ում խնդիրներ կան, և դա կապված չէ Բելառուսի հետ։ Եթե նայենք կորոնավիրուսի դարաշրջանի ԵԱՏՄ - ին, ապա ամեն ինչ ակնհայտ կդառնա։ Բայց եթե խոսենք Բելառուսի մասին, ապա պետք է հասկանալ, որ ԵԱՏՄ-ն պետությունների երկկողմ փոխգործակցության միջոց չէ, դա դեպի Ռուսաստան այդ բոլոր երկրների քաղաքականությունների կենտրոնացման միջոց է. Մինսկ - Մոսկվա-Երեւան, Նուրսուլթան-Մոսկվա-Բիշքեկ եւ այլն: Դրանք տարբեր են, մենք բոլորս ունենք տարբեր կարիքները եւ չափեր, տարբեր հուզող հարցեր: Դժվար է ասել, որ հայերը Բելառուսի հետ ինչ-որ մեծ շահեր ունեին, ուստի կարծում եմ, որ ինչպես եղել է, այնպես էլ կմնա։ ԵԱՏՄ-ն Հայաստանի համար կմնա, ինչպես ԵԱՏՄ մյուս անդամների համար, Ռուսաստանի Դաշնության հանդեպ լոյալության ձև։ Կարծում եմ՝ Բելառուսի համար նույնպես", - ասել է քաղաքագետը։
Ընդ որում, նա համոզված է, որ Բելառուսում լուրջ հակառուսական տրամադրություններ լինել չի կարող, և իմաստ չունի չեղարկել ԵԱՏՄ-ն կամ միութենական պետությունը։
Միեւնույն ժամանակ, Ինսկանդարյանը կարծում է, որ չի կարելի զուգահեռներ անցկացնել այն ամենի միջեւ, ինչ այսօր տեղի է ունենում Բելառուսում եւ ինչին աշխարհը հետեւում էր երկու տարի առաջ Հայաստանում: Քաղաքագետը փաստել է, որ Բելառուսում ցայսօր բողոքի ակցիաները առաջնորդ չունեն։ Տիխոնովսկայան այդպիսին չի հանդիսանում, մինչդեռ, տեղեկատվական ուղեկցությունն իրականացվում է շատ կենտրոնացված եւ գրագետ:
Քաղաքագետների կարծիքով, Բելառուսի ռեժիմը, որը գտնվում է Լեհաստանի եւ Լիտվայի միջեւ՝ Եվրոպայի կենտրոնում, հնացած է: Եվ Բելառուսում բողոքը ոչ այնքան սոցիալական է, որքան գեղագիտական: "Մարդիկ, ովքեր ծնվել եւ մեծացել են այս երկրում, այդ 30-ամյա "այթիշնիկները" Բացի Լուկաշենկոյից ոչինչ չեն տեսել իրենց կյանքում, եւ խորհրդային կոլտնտեսության այդ էսթետիկան նրանց ձանձրրացրել է, եւ նրանք դրա դեմ են ոտքի ելնում", - նշել է Իսկանդարյանը, նշելով, որ հենց դա է խնդիրը, այլ ոչ թե այն, որ չի կարելի կառավարել 26 տարի: Պարզապես տիրակալներն ունեն այնպիսի հատկություն, որ եթե շատ երկար մնում են պաշտոնում, ապա կորցնում են իրականության և շրջապատող աշխարհի հետ կապի զգացումը։
Նշենք, որ ընդդիմության զանգվածային բողոքի ակցիաները սկսվել են ամբողջ Բելառուսում օգոստոսի 9 - ին, նախագահական ընտրություններից հետո, որտեղ հաղթել է գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, ԿԸՀ-ի տվյալներով, նա հավաքել է ձայների 80,1 տոկոսը: Ակցիաներն առաջին օրերին ճնշվում էին ուժայինների կողմից, արդյունքների հետ չհամաձայնող ցուցարարների նկատմամբ կիրառում էին արցունքաբեր գազ, ջրցան մեքենաներ, լուսաձայնային նռնակներ, ռետինե փամփուշտներ ։ Այնուհետեւ իրավապահ մարմինները դադարեցրել են ցրել հանրահավաքները եւ ուժային մեթոդների կիրառումը: Պաշտոնական տվյալներով ՝ առաջին օրերին ավելի քան 6,7 հազար մարդ է ձերբակալվել։ Ինչպես հաղորդել Է հանրապետության ՆԳՆ-ն, անկարգությունների ընթացքում տուժել են հարյուրավոր մարդիկ, այդ թվում ՝ իրավապահ մարմինների ավելի քան 120 աշխատակիցներ, մեկ ցուցարար զոհվել է: