Արմինֆո. Վրաստանի արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանին հաղորդել է, որ Թբիլիսիում ակտիվորեն հետեւում են հայ-ադրբեջանական սահմանին ընթացող գործընթացին:
Զալկալիանիի խոսքով ՝ անհրաժեշտ է, որ կողմերը վերադառնան մինչեւ հուլիսի 14-ը գոյություն ունեցող իրադրությանը՝ մինչեւ ռազմական գործողությունների սկսվելը: "Ես սերտ կապի մեջ եմ իմ նախարար գործընկերների հետ ։ Ես հեռախոսազրույցներ եմ ունեցել երկու նախարարների հետ, եւ ես մեր անկեղծ վերաբերմունքն ու մտահոգությունն եմ հայտնել։ Նրանք գիտեն մեր դիրքորոշումը. մենք ոչ մի կերպ շահագրգռված չենք իրավիճակի հետագա սրմամբ, ընդհակառակը, անհրաժեշտ է, որ կողմերը վերադառնան մինչեւ հուլիսի 14-ը գոյություն ունեցող իրադրությանը՝ մինչեւ ռազմական գործողությունների սկսվելը", - հայտարարել է Զալկալիանին:
Սակայն, Զալկալիանիի խոսքով, պետք է հաշվի առնել այն փաստը, որ հակամարտությունն առաջին անգամ դուրս է եկել Լեռնային Ղարաբաղի աշխարհագրության սահմաններից եւ ներկայումս գտնվում է հայ-ադրբեջանական սահմանի անմիջական հարեւանությամբ: "Հետեւաբար, ավելի շատ կանխատեսելիություն եւ զգուշություն է պահանջվում: Անհրաժեշտ է միջազգային հանրության առավել ակտիվ ներգրավվածությունն այս գործընթացում, նախ և առաջ, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ակտիվացումն ու բոլոր այն միջազգային մեխանիզմների գործարկումը, որոնք այդ հակամարտության կարգավորման հիմքն են։ Անհապաղ պետք է դադարեցվեն ռազմական գործողությունները եւ միջազգային բանակցություններին, մեխանիզմներին պետք է հնարավորություն տրվի գործընթացը տանել դեպի ապաէսկալացիա եւ խաղաղ համաձայնագիր", - հայտարարել է Դավիթ Զալկալիանին, հաղորդում է "Գրուզիա-օնլայնը":