Արմինֆո.«Իզմիրլյան» բժշկական կենտրոնում ստացիոնար բուժում անցնող Ռոբերտ Քոչարյանը այսօր առավոտյան վիրահատվել է։
Ինչպես տեղեկացրել են ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակից, վիրահատությունն անցել է ըստ ծրագրվածի, նախագահ Քոչարյանի ինքնազգացողությունը բավարար է, նա գտնվում է բժիշկների մշտական հսկողության ներքո։
Մայիսի 8-ին նախկին նախագահի փաստաբանները միջնորդություն են ներկայացրել՝ նախկին վարչապետների անձնական երաշխավորությամբ պաշտոնաթող նախագահին ազատ արձակելու, գրավի դիմաց ազատ արձակելու և առողջական վիճակը հաշվի առնելով խափանման միջոցը վերացնելու վերաբերյալ։ Որոշումը կհրապարակվի մայիսի 13-ին՝ ժամը 17:50-ին: