Արմինֆո. Ուկրաինայի Ներքին գործերի նախարար Արսեն Ավակովը գրառում է կատարել Twitter-ի իր միկրոբլոգում՝ցավակցություն հայտնելով Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ։
<Ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի օրն է, 1915-1924թթ. միլիոնավոր զոհվածների հիշատակի և սգո օրը․․․ ողբերգության 105 տարի․․ Ողբերգություն, որն աշխարհն այդ ժամանակ որոշեց չնկատել։ Բայց անպատժելիությունը ծնում է նոր հանցագործություններ։ Հիշենք, որպեսզի թույլ չտանք, որ այն կրկնվի>,- գրել է Ավակովը։
Նշենք, որ այդ կերպ Ավակովն անտեսեց Ուկրաինայի փոխարտգործնախարար Վասիլի Բոդնարի կոչը ուկրաինացի պաշտոնյաներին ՝ ձեռնպահ մնալ Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցի ոգեկոչման միջոցառումներին մասնակցելուց և հրաժարվել այդ տերմինի օգտագործումից ։