Արմինֆո. Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքում կորոնավիրուսի դեպքերի թիվը հասել է 47-ի։ Այդ մասին Facebook-ի իր էջում հաղորդնել է մարզպետ Գնել Սանոսյանը։
Նրա խոսքով՝ նշված 47 դեպքերից 12-ը բաժին է ընկնում տեղի հիվանդանոցի աշխատակիցներին (նրանցից միայն մեկը ՝ բժիշկ), եւ 9-ը՝ պոլիկլինիկայի աշխատակիցներին (երկուսը՝ բժիշկներ)։ Մարզպետը խոստովանել է, որ կորոնավիրուսի տարածման օջախի հայտնաբերման հետ կապված խնդիրներ են առաջացել. առաջին դեպքը հայտնաբերվել է պոլիկլինիկայի բժշկի մոտ, եւ անհրաժեշտ է հասկանալ, թե ումից է նա վարակվել: Այդ նպատակով, ինչպես տեղեկացրել է Սանոսյանը, ճշտվում է նրա շփումների շրջանակը ։ Ընդհանուր առմամբ, Երևանի և Ծաղկաձորի հյուրանոցներ մեկուսացման է ուղարկվելվել շուրջ 150 քաղաքացի, և ևս մի շարք անձինք ինքնամեկուսացվել են։
Ապրիլի 22-ի ժամը 08.00-ից Վարդենիս համայնքում սահմանվել է մուտքի և ելքի հատուկ ռեժիմ, և այդ նպատակով տեղակայվել է 5 հսկիչ անցակետ: Արգելված է անձանց եւ տրանսպորտային միջոցների մուտքն ու ելքը, բացառությամբ՝ առաջին անհրաժեշտության ապրանքների եւ պարագաների, պարենամթերքի, դեղորայքի եւ վառելիքի մատակարարումների: Սահմանափակումները կտեւեն մինչեւ 2020 թվականի ապրիլի 28-ի ժամը 23:59-ը:
Վարդենիսի պոլիկլինիկան չի գործում ապրիլի 17-ից, ապրիլի 21-ից սահմանափակվել է Վարդենիսի հիվանդանոցի աշխատանքը, գործում է միայն "շտապ օգնության" ծառայությունը, և իրականացվում է շտապ, անհետաձգելի բուժսպասարկում: Սանոսյանի խոսքով՝ շտապ հիվանդները կարող են տեղափոխվել Մարտունիի բժշկական կենտրոն, որտեղ արդեն երկրորդ օրն է՝ Վարդենիսի բնակչուհիներին ծննդօգնության ծառայություններ են մատուցվում:
Ընդհանուր առմամբ, հանրապետությունում հաստատվել է կորոնավիրուսի 1473 դեպք, ապաքինվել է 633 մարդ, մահացել է 24-ը: Այս պահին փաստացի բուժում է ստանում 816 հիվանդ: