Արմինֆո. 45 հայ աշակերտներ Վրաստանով վերադարձել են Հայաստան։ Այդ մասին Facebook-ի իր էջում հաորդել է Վրաստանում ՀՀ դեսպանությունը ։ Հաղորդագրությունում նշվում է, որ Վրաստանի իշխանությունների հետ բանակցությունների արդյունքում ապրիլի 10-ին հնարավոր է դարձել ԱՄՆ-ից եւ Իսրայելից Թբիլիսի 35 աշակերտների եւ 10 ուսանողների տեղափոխումը:
Դեսպանատան կողմից ստացված հատուկ թույլտվության շնորհիվ Հայաստանից ժամանած երկու ավտոբուսները կարողացել են մուտք գործել Վրաստանի տարածք և կարանատինային խիստ հսկողության գոտի համարվող Մառնեուլի շրջանի միջանցքով բարեհաջող տեղափոխել հայ պատանիներին՝ պարեկային ոստիկանության ուղեկցությամբ: