


Արմինֆո.Օգոստոսի 13-ին ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայողի մահվան դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ: Այդ մասին ասվում է ՀՀ քննչական կոմիտեի հաղորդագրությունում։
Գերատեսչությունում նշել են, որ կատարվում են անհրաժեշտ քննչական-վարութային գործողություններ։
Ավելի վաղ Պաշտպանության նախարարությունը հաղորդել էր, որ օգոստոսի 13-ին հայտնաբերվել է զորամասի զինծառայող Գրիգոր Էդգարի Զաքարյանի դին՝ հրազենային վնասվածքով: Կատարվում է քննություն ՝ դեպքի հանգամանքներն ամբողջությամբ պարզելու համար:
Այսօր ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հաղորդել էր, որ զինվորի մահվան առնչությամբ կլինեն համապատասխան կադրային լուծումներ:



