Արմինֆո.Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր կառավարության նիստի սկզբում անդրադարձել է Հայաստան-Ադրբեջան սահմանազատման գործընթացին: Կառավարության հաղորդագրության համաձայն, իր խոսքում վարչապետը, մասնավորապես, նշել է.
Արմինֆո. Կառավարության այսօրվա նիստում կայացված որոշմամբ հունիսի 11-ից մինչև օգոստոսի 30-ը, ներառյալ` կհայտարարվի պահեստազորի առաջին խմբի առաջին և երկրորդ կարգերում հաշվառված շարքային, ենթասպայական և սպայական կազմերի պահեստազորայինների վարժական հավաքներ:
Արմինֆո.ՀՀ քննչական կոմիտեն ԱԺ նախկին պատգամավոր Արագած Ախոյանին մեղադրում է վստահությունը չարաշահելու եղանակով առանձնապես խոշոր չափերով ուրիշի գույք հափշտակելու համար: Մայիսի 15-ին նա ձերբակալվել է, ապա՝ կալանաավորվել։ Այդ մասին հաղորդել է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը:
Արմինֆո. Հայաստանի և Ադրբեջանի պարագայում՝ խաղաղ ապրել սովորելու գործիքների կարիք ունենք: Կառավարության հաղորդագրության համաձայն, այդ մասին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի տարեկան համաժողովի բացման արարողությանն իր ելույթում:
Արմինֆո. Այսուհետեւ Նիկոլ Փաշինյանը չի կարող հանդես գալ հայ ժողովրդի անունից, նրա խոստումներն ու քաղաքականությունը հակասում են միմյանց։ Ազգային-ժողովրդավարական բևեռը գտնում է, որ բոլոր դժբախտությունների, ձախողումների արմատը իր սկզբունքորեն սխալ կառավարման մեջ է: Այդ մասին հայտարարել է ԱԺԲ խորհրդի անդամ Արա Պապյանը՝ մայիսի 13-ին հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ։
Արմինֆո.ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական առաջին բաժնում շարունակվում է 2024 թվականի մայիսի 9-ին Հանրապետության Հրապարակում «Տավուշը հանուն հայրենիքի» նախաձեռնության կողմից անցկացվող հանրահավաքի ընթացքում «Կամազ» մակնիշի բեռնատար ավտոմեքենայի վարորդի կողմից առերևույթ
Արմինֆո. Երևանում առավոտյան ժամը 10.40-ի դրությամբ ոստիկանները բերման են ենթարկել անհնազանդության ակցիայի 134 մասնակցի: Այդ մասին ԱրմԻնֆո-ի թղթակցին հաղորդել Է ՆԳՆ մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը:
Արմինֆո.Այսօր վաղ առավոտից Երևանի կենտրոնում մեկնարկել է քաղաքացիական անհնազանդության ակցիան: "Տավուշը հանուն հայրենիքի" շարժման ակտիվիստները, աջակիցները սկսել են աղբամաններով և փողոցի նստարաններով արգելափակել փողոցները, իսկ ոստիկանությունը՝ անխտիր բերման ենթարկել քաղաքացիներին: