Արմինֆո.Երևանը դիմել է Ռուսաստանի սահմանապահների ժամանակավոր օպերատիվ խմբերը դուրս բերելու խնդրանքով։ Այդ մասին մայիսի 14-ին հայտարարել է Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության տնօրենի պաշտոնի թեկնածու Ալեքսանդր Բորտնիկովը։ "Նման որոշում է կայացվել", - նշել է ԱԴԾ ղեկավարը:
Արմինֆո.Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի արտաքին, եվրոպական գործերի և առևտրի նախարար Յան Բորգի հետ հանդիպման ժամանակ կրկին քննադատել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությանը:
Արմինֆո.«Կարմիր բերետավորների» մայիսի 13-ի արարքները քաղաքացիների նկատմամբ ակնհայտ պատժիչ բնույթ ունեին, և դրանց մեծագույն մասը կապ չուներ իրավական կանոնների հետ։ Այս մասին ասվում է ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան, իրավապաշտպան Արման Թաթոյանի հայտարարությունում:
Արմինֆո.ՄԱԿ-ի Խոշտանգումների դեմ կոմիտեն (CAT) հրապարակել է եզրակացություններ Ավստրիայի, Ադրբեջանի, Ֆինլանդիայի, Հոնդուրասի, Լիխտենշտեյնի և Հյուսիսային Մակեդոնիայի կողմից Խոշտանգումների և այլ դաժան, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի ու պատժի դեմ կոնվենցիայի կատարման վերաբերյալ:
Արմինֆո.Ռուսաստանի սահմանապահները լքում են Սյունիքի մարզի Ներքին հանդ գյուղի հարակից տարածքը: Այդ մասին հայկական լրատվամիջոցներին հաղորդել է Ներքին հանդի գյուղապետ Խաչատուր Բաղդասարյանը։