Արմինֆո. Ռուբեն Վարդանյանի ընտանիքը կոչ է անում միջազգային հանրությանը՝ պահանջել Վարդանյանի և մյուս 22 հայ բանտարկյալների անվերապահ ազատ արձակումը:
Արմինֆո. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը եռօրյա պաշտոնական այցով մեկնել է Թուրքմենստան՝ մասնակցելու բանաստեղծ Մախթումկուլի Ֆրագիի ծննդյան 300-ամյակին նվիրված մշակույթի նախարարների միջազգային խորհրդաժողովին:
Արմինֆո. Առանձնատունը վերագրել նախարարին և այնտեղ կոռուպցիա փնտրելը զուր ջանքեր են: Այդ մասին «Ֆեյսբուքի» իր էջում գրել է ՏԿԵ նախարարար Գնել Սանոսյանի խոսնակ Սոնա Հաարությունյանը՝ ի պատասխան լրատվամիջոցների բազմաթիվ զանգերի պարզաբանելով, որ «Հետք»-ի կողմից «Գնել Սանոսյանի թոշակառու մայրը մոտ 230 հազար ԱՄՆ դոլար արժողությամբ առանձնատուն է կառուցում» վերտառությամբ հրապարակման մեջ նախարարի կողմից ներկայացվել է համապատասխան հիմնավորում, թե ինչ միջոցներով և ում համար է կառուցվում նշված առանձնատունը։
Արմինֆո. Երևանի Ավան վարչական շրջանի հարևանությամբ գտնվող շքեղ առանձնատներով թաղամասում շուտով ավարտին կհասցվի եւս մեկ թանկարժեք առանձնատան շինարարություն։ Մոտ 230 հազար ԱՄՆ դոլար արժողությամբ այդ առանձնատան սեփականատերը 67-ամյա թոշակառու Օլգա Սանոսյանն է՝ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հիմնադիր անդամ Գնել Սանոսյանի մայրը։ Այդ մասին ասվում է "Հետք" պարբերականի նյութում:
Արմինֆո. Մայիսի 14-ին "Հայաքվե" նախաձեռնությունը հանցագործության մասին հաղորդում էր ներկայացրել ՀՀ Գլխավոր դատախազություն, որում խոսվում էր վարչապետ Նիկոլ Փաշինյանի և փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գլխավորած սահմանագծման և սահմանազատման հանձնաժողովի լիազորությունների չարաշահման մասին:
Արմինֆո.Կօգտագործվի վարչապետին անվստահություն հայտնելու ողջ գործիքակազմը՝ իմփիչմենթ, ժողովրդական ճնշում և այլն։ Այդ մասին հայտարարել է ընդդիմադիր պատգամավոր, "Տավուշը հանուն հայրենիքի" շարժման մասնակից Գառնիկ Դանիելյանը։
Արմինֆո.ՀԱԵ Կանադայի թեմում գործունեության ընթացքում Բագրատ Սրբազանի հասցեին հաճախակի հնչող անհիմն մեղադրանքների կապակցությամբ թեմը հանդես է եկել հայտարարությամբ:
Արմինֆո. Շատ շուտով մենք նույն սեղանի շուրջ կնստենք Հայաստանի բոլոր քաղաքական ուժերի հետ ՝ անկախ նրանց դիրքորոշումից, գաղափարախոսությունից ։ Այդ մասին, այսօր ՝ մայիսի 15-ին, բողոքի ակցիայի ժամանակ հայտարարել է ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ, "Տավուշը հանուն հայրենիքի" շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանը։
Արմինֆո. Երևանի պետական համալսարանը հերքել է տելեգրամյան ալիքներում և մի շարք ընդդիմադիր ԶԼՄ - ներում տարածված վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով հայտարարությունը, որը ստորագրել են ԵՊՀ 50-ից ավելի դասախոսներ: