Արմինֆո. ՌԴ-ն վերջապես հաստատել է ՔՊ խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանի՝ դեսպան նշանակվելու ագրեմանը, որը ներկայացրել էին դեռ աշնանը։ Այդ մասին գրում է "Հրապարակ" թերթը՝ հղում անելով ռուսական աղբյուրներին:
Արմինֆո. «Հայերենը ոչ հայախոսների համար. հայերենի ուսուցում, ստուգում և գնահատում» ծրագրի մշակման և իրականացման նպատակով այսօր ՀՀ ԿԳՄՍ նախարարության և «Իզմիրլյան» հիմնադրամի միջև ստորագրվել է հուշագիր: ԿԳՄՍՆ հաղորդագրության համաձայն, հուշագիրը ստորագրել են նախարար Ժաննա Անդրեասյանը և «Իզմիրլյան» հիմնադրամի հայաստանյան գրասենյակի տնօրեն Արմեն Չոբանյանը:
Արմինֆո.Հայաստանում անտառային հողերի մակերեսը կազմում է 459.9 հազար հա, որից 334.1 հազար հա՝ անտառային տարածքներ: Այդ մասին մարտի 20-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է "Հայանտառ" ՊՈԱԿ-ի տնօրեն Սեւակ Մարկոսյանը ։