Փոքր և միջին բիզնեսի
զարգացումը ցանկացած երկրի տնտեսական զարգացման հիմնական գործոնն է, ինչը վաղուց
արդեն հաստատվել է համաշխարհային փորձով: Այս մասին այսօր հայտարարել է USAID
շրջանակներում իրականացվող` Տնտեսական զարգացման ֆինանսավորման (FED) նախագծի
մասնագետ Էնտոնի Սինքլերը, Հայաստանի ՓՄՁ ոլորտի զարգացման և ներդրումների թեմայով
կազմակերպված շնորհանդեսի ընթացքում:
Ըստ նախագծի շրջանակներում կատարված հետազոտությունների,
Հայաստանի ՓՄՁ ոլորտը, մասնավորապես շրջաններում, բախվում են բազմաթիվ
պրոբլեմների, որոնց շարքում հիմնական պրոբլեմը բանկերի և ունիվերսալ վարկային
կազմակերպությունների կողմից ՓՄՁ ոլորտի ֆինանսավորման նկատմամբ մատչելիության բացակայությունն
է, ինչն էապես խոչընդոտում է տնտեսության զարգացմանը: Համաձայն հետազոտության,
փոքր բիզնեսի զարգացմանը խանգարոմ են նաև թերի իրավական դաշտը, ներդրումայիյն
անբարենպաստ պայմանները, վարկային ոլորտի սամանափակումները, մասնավորապես`
ՈւՎԿ-ների կատմամբ բանկերին գերադասելը, գրավային ապահովման թույլ
իրացվելիությունը, ինչպես նաև ներդրողների անվստահությունը, ինչը հաստատվում է
Համաշխարհային բանկի հետազոտություններով, որոնց համաձայն ներդրողների
իրավունքների պաշտպանության ինդեքսը Հայաստանում կազմել է 6%:
Էնտոնի Սինքլերը նշել է, որ Հայաստանի ՓՄՁ ոլորտում
շատերը չեն օգտվում վարկային ռեսուրսներից, իսկ շրջաններում այդ ցուցանիշը կազմում
է 65%: ՓՄՁ ոլորտի ընկերությունների` 5-ից 4-ը բիզնեսի համար փոխառու միջոցներից
իրենց չօգտվելու բացատրում են բարձր տոկոսադրույքներով: Ֆինանսների միայն 30%-ն է
տրամադրվում այնպիսի հատվածներին, ինչպիսիք են` գյուղատնտեսությունը, վերամշակումը
և շինարարությունը: Ըստ փորձագետների, ոլորտի զարգացմանը խանգարում են նաև
վարկավորման փոքր չափերը, որոնց միջին մակարդակը կազմում է 3-4 մլն.դրամ:
Ըստ հետազոտության, վերը նշված խնդիրների լուծման
նպատակով ՀՀ կառավարությունը պետք է կատարի մի շարք բարեփոխումներ: Մասնավորապես,
խոսքը գնում է բանկերին և ՈւՎԿ-ներին միատեսակ պայմաներ տրամադրելու մասին, ինչը
կնպաստի հնարավորությունների ընդլայնմանը վարկավորման ոլորտում, իրավական
համակարգում բարեփոխումների իրականացման մասին, որպեսզի ապահովի իրավունքների
առավելագույն պաշտպանվածություն`ոչ միայն խոշոր, այլ նաև փոքր ներդրողների համար,
ներդրումների գծով խորհրդատվական ծառայությունների ներդրման մասին: Նշվում է, որ
անհրաժեշտ է լիցենզիաներ տրամադրել ինչպես իրավաբանական, այնպես էլ ֆիզիկական
անձանց: Հայաստանում ՓՄՁ ոլորտի զարգացման նպատակով, ըստ հետազոտության, անհրաժեշտ
է ընդլայնել նաև լիզինգային ծառայությունների տրամադրման հնարավորությունները,
ինչպես նաև ներդրողների և բիզնես-կազմակերպոթյունների միջև տեղեկատվության
փոխանակության ընդլայնման մակարդակը:
Նշենք,
որ ԱրմԻնֆո գործակալության` «Հայաստանի բանկերի ֆինանսական վարկանիշների»
վերաբերյալ եռամսյակային տեղեկագրի, 2014 թվականի 3-րդ եռամսյակի վերջին Հայաստանի
բանկերը ՓՄՁ ոլորտին են ուղղել 674.4 մլրդ.դրամի (1.7 մլրդ.դոլար) վարկային
ռեսուրսներ, ինչը կազմում է համակարգի վարկային ընդհանուր պորտֆելի 33.7%-ը,
տարեկան արտահայտությամբ գրանցելով 34.7% աճ: