Մոնթե Մելքոնյանի ընտանիքը դիմել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին՝ խնդրելով ազատ արձակել ՙՀիմնադիր խորհրդարանի՚ անդամ Ալեք Ենիգոմշյանին:
«Հարգելի պարոն Սերժ Սարգսյան, խորին մտահոգությամբ մենք տեղեկացանք որ հուլիսի 27-ին Հայաստանի Ազգային անվտանգության ծառայությունը ձերբակալել է մեծ հայրենասեր Արա Ալեք Ենիգոմշյանին։ Պարոն Ենիգոմշյանը տասնամյակներ շարունակ ներգրավված է եղել Հայաստանում բարեգործական աշխատանքներում և արել է ամեն ինչ երկրի բարելավման համար, երկիր, որը նա սիրում է ամեն ինչից առավել։
Նա իր կյանքը նվիրել է Հայաստանի բարօրության համար և նա եղել է Ձեր նախկին զինակից ընկեր, Ազգային հերոս՝ Մոնթե Մելքոնյանի ամենամոտ և վստահելի ընկերներից մեկը։
Չնայած հայրենասիրական գործողությունների ժամանակ ֆիզիկապես տուժելուն՝ Ալեքը շարունակում է աշխատել Հայաստանը լավը դարձնելու համար։
Պարոն Եինգոմշյանը յուրահատուկ հայրենասեր մարդ է, բարեխիղճ է և ընդգրկված է երկրի բարելաման համար ուղղված քաղաքացիական բանավեճերում, օրինական, խաղաղ աշխատանքներում։
Մենք շատերի հետ միասին բարձրացնում ենք մեր ձայնը և խնդրում ենք, որ նա անմիջապես ազատ արձակվի ոստիկանական բանտարկությունից՚,- ասվում է Մոնթե Մելքոնյանի ընտանիքի նամակում:
Նշենք, որ հուլիսի 27-ին ՀՀ ԱԱԾ վարչական շենք բերման է ենթարկվել և ձերբակալվել ՀՀ քաղաքացի Արա Ալեքսանդր Վահրամի Կոմշույանը (Ալեք Ենիգոմշյան), ով կասկածվում է ՀՀ քրեական օրենսգրքի 38-219-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցագործության՝ կազմակերպված խմբի վերոգրյալ հանցավոր գործողություններին օժանդակելու մեջ: Ալեք Ենիգոմշյանի փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանն ԱրմԻնֆո-ի թղթկցի հետ զրույցում հայտարարել է, որ կալանավայրում իր պաշտպանյալի իրավունքները լիովին ոտնահարվրում են, քանի որ նա հաշմանդամ է և ի վիճակի չէ ինքնուրույն սնվել, սահմանափակված է նաև նրա տեղաշարժը, նա հատուկ հարմարեցված խցի կամ իրավապահնեի աջակցության կարիք ունի: Մինչդեռ, փաստաբանի հավաստմամբ, Ենիգոմշյանը սովորական խցում է պահվում, նրան աջակցություն չի տրամադրվում որոշակի գործողություններ կատարելիս, ինչը միջազգային նորմերի խախտում է և կարող է որակվել խոշտանգում: Նրա բնակարանում խուզարկություն է իրականացվել: Նշենք, որ այս օրերին հարյուրավոր մարդիկ բերման են ենթարկվել խաղաղ հանրահավաքներին մասնակցության համար, որոշ քաղաքացիների մեղադրանք է առաջադրվել, և նրանք ձերբակալվել են: