Հայաստանի խորհրդարանական պատվիրակության Կանադա այցի շրջանակներում երկու երկրների օրենսդիր մարմինների միջև ստորագրվել է երկկողմ համագործակցության ամրապնդման, միջազգային կառույցներում փոխգործակցության և երկխոսության ընդլանման վերաբերյալ համատեղ հռչակագիր: Այդ մասին ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում Օտտավայից հայտնել է պետաիրավական հարցերի խորհրդարանական հանձնաժողովի նախագահ, Հայաստան-Կանադա բարեկամության պատգամավորական խմբի ղեկավար Հովհաննես Սահակյանը:
ՙԴա բազմամյա ծավալուն աշխատանքի արդյունք է: Մեր երկրներին միավորում են ամուր կապերը, Կանադայում ազդեցիկ հայկական համայնք կա՚,- նշել է Սահակյանը`ընդգծելով, որ հռչակագիրն ամենատարբեր ոլորտներում երկկողմ համագործակցության առավել ակտիվացման խթան կհանդիսանա:
Սահակյանը նշել է, որ մտադիր է հասնել համանման հռչակագրերի ստրագրման բոլոր այն երկրների խորհրդարանների հետ, որոնց հետ բարեկամության խումբն ինքը գլխավորում է:
Նշենք, որ Սահակյանը գլխավորում է նաև Լեհաստանի և Խորվաթիայի հետ բարեկամության պատգամավորական խմբերը: -լ-