Հայաստանն ու ԵՄ համաձայնեցրել են հետագա համագործակցության շրջանակները: Այդ մասին հայտարարել է Եվրախորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը` «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովում իր եզրափակիչ ելույթում:
Նրա ասելով, ԱԳ հիմնված է մասնակից բոլոր վեց երկրների միջև փոխշահավետ պարտավորությունների վրա: «Գագաթնաժողովի ընթացքում մենք հաստատեցինք նվիրվածությունը կողմերի հետ մեր սերտ և տարաբերակված հարաբերությունների զարգացմանը», - հայտարարել է նա:
Տուսկը նշել է, որ ինչպես և նախկինում, ԵՄ մտադիր է զարգացնել շարունակական, հետևողական համագործակցությունը ԱԳ երկրներից յուրաքանչյուրի հետ: «Տարածաշրջանում անվտանգության և կայունության հաստատման համար կարևոր է ամուր և թափանցիկ, չկոռումպացված ինստիտուտների ձևավորումը», - նշել է ԵԽ նախագահը: Նրա ասելով, Հայաստանի հետ հարաբերություններում առաջընթաց է արձանագրվել մարդկանց ազատ տեղաշարժի ոլորտում, իսկ առաջիկա տարիներին առաջնային կլինի համագործակցությունն էներգետիկայի և տրանսպորտի ոլորտներում:
Նշենք, որ Եվրասիական տնտեսական միությանն անդամակցումից հետո Հայաստանը հրաժարվեց ԵՄ ասոցացված անդամությունից: Հետագայում Հայաստանն ու ԵՄ-ն որոնում էին փոխշահավետ համագործակցության նոր ձևաչափեր, որոնք չհակասեին ԵԱՏՄ հանդեպ Երևանի պարտավորություններին: