Հայաստանը վերականգնվող էներգետիկայի զարգացման և էներգախնայողության ապահովման մեծ ներուժ ունի, սակայն օգտագործում է այդ հնարավորությունների աննշան մասը: Այդպիսի միասնական կրածիք են հայտնել փորձագետները` հուլիսի 24-ին կայացած մամուլի ասուլիսում:
Էնրեգիայի այլընտրանքային աղբյուրների գծով մասնագետ Արման Ղարիբյանի ասելով, Հայաստանում արևային էներգիայի ներուժը թույլ է տալիս ստանալ 3 հազար մեգավատ ռեսուրս, մինչդեռ ջերմային էներգիայի արտադրությունը կազմում է 5 մեգավատ: Վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամի տնօրեն Թամարա Բաբայանն իր հերթին նշել է, որ տոկոսային արտահայտությամբ արևի էներգիայի կիրառումը Հայաստանում դրա արտադրության ներուժի համեմատ հավասարեցված զրոյի, իսկ հողմային էներգիայինը` 0,5%-ի: Ընդ որում, հիդրոէներգիայի փաստացի արտադրությունը տեսական ներուժի համեմատ կազմում է 60%: Նա հիշեցրել է, որ 2014 թվականին ողջ աշխարհում արձանագրվել է հելիոտեխնոլոգիաների էժանացում, մասնավորապես, մասնավոր կիրառության հելիոթերմալ սարքավորման տեղադրումը կարող է արժենալ ընդամենը 7 հազար դոլար: Հայաստանում այդպիսի տեխնոլոգիաներն առավել ակտիվորեն կիրառում է փոքր բիզնեսը:
Հիմնադրամը ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության հետ համատեղ մշակել է ներդրումային ծրագիր, որը նախատեսված է միջազգային դոնորների ներգրավման համար: Ծրագրի շրջանակում նախատեսվում է մինչև 2020 թվականը 40-50 մեգավատ հզորությամբ արևային կայանների տեղադրում: «Այդ կայանները կմիացվեն ընդհանուր ցանցին և կապահովեն երկրում սպառվող էնրեգիայի 8%-ը», - հաղորդել է հիմնադրամի ղեկավարը: