Կապրենք մինչև երկուշաբթի – ահա Բյուջե-2016-ի հիմնական գաղափարը: Նոյեմբերի 23-ին կայացած մամուլի ասուլիսում նման կարծիք է հայտնել «Նոր ժամանակներ» կո(սակցության նախագահ Արամ Կարապետյանը, հավելելով, որ վերջին տարիներին Հայաստանում ամեն ինչ կառուցվում է հենց այդ սկզբունքով:
Կարապետյանը կասկածում է, որ կառավարությանը կհաջողվի ապահովել անգամ 2.2% տնտեսական աճ: Ռուսաստանի տնտեսությունը գտնվում է ռեցեսիայի վիճակում, ինչի արդյունքում կպահպանվի ռուբլու բարձր տատանումը, որը հարվածում է ոչ միայն արտահանմանը, այլ նաև տրանսֆերտներին, նշել է Կարապետյանը: Նրա կարծիքով, այդ ֆոնի վրա Հայաստանի` ծառայությունների ոլորտի վրա կառուցվող տնտեսական զարգացման մասին խոսելն անիմաստ է: «Լավ եղանակային պայմանների, և, համապատասխանաբար, բարձր բերքառվության վրա արձանագրված բարձր ցուցանիշներով հնարավոր է, որ ապահովվի ՀՆԱ-ի 2.2% աճ: Հակառակ դեպքում, կառավարությունը կհայտռնվի կոտրած տաշտակի առջև»,-հայտարարել է Կարապետյանը:
Նրա խոսքով, ՀՀ Կենտրոնական բանկին առայժմ հաջողվում է արժութային միջամտությունների միջոցով պահպանել ազգային արժույթի փոխարժեքը, որը չնայած համետատաբար, բայց, այնուամենայնիվ, գների աճը ներքին շուկայում պահում է դեպի վեր, միաժամանակ ճնշելով հայրենական ապրանքների արտահանմանը: Սակայն, ինչպես նշել է Կարապետյանը, դա ժամանակավոր է, և հնարավոր է, որ 2016 թվականին վրա հասնի այն X-ժամը, երբ, ուզես թե չուզես, ստիպված ես փոխել երկրի տնտեսական քաղաքականությունը»:
Հիշեցնենք, որ Հայաստանի արտաքին առևտրի շրջանառությունը 2015 թվականի հունվար-հոկտեմբերին կազմել է 1.8 տրլն.դրամ ($ 3.9 մլրդ), տարեկան անկունմը`20,4%, ամսական աճը`6.7%: Դրա կառուցվածքում, արտահանման ծավալը ենթարկվել է տարեկան 2.2; անկման, մինչև 583,7 մլրդ. դրամ ($ 1.2 մլրդ դրամ, ամսական անկումը` 0.3%), իսկ ներմուծումը նվազել է 26,6%, մինչև 1.3 տրլն դրամ ($ 2.7 մլրդ դրամ, հոկտեմբերի աճը` 9,8%). Միայն 2015-ի հոկտեմբերին արտաքին առևտրի շրջանառությունը կազմել է 193.9 մլրդ.դրամ ($ 443.5 մլն), մասնավորապես, արտահանումը կազմել է 60,4 մլրդ.դրամ ($ 127.8 մլն), իսկ ներմուծումը` 133.5 մլրդ դրամ ($ 315.7 մլն): Դրանից մեկ տարի առաջ, 2014-ի հունվար-հոկտեմբերին Հայաստանի արտաքին առևտրի շրջանառությունը տարեկան կտրվածքով աճել էր 3.6%, (ամսվա աճը`5,4%), այդ թվում, արտահանումն աճել էր 2.9% (ամսվա անկումը` 1, 1%), իսկ ներմուծումն աճել էր 3,8% (ամսվա աճը` 7.7%): 2015 թվականի սեպտեմբերին ֆիզիկական անձանց ոչ առևտրային տրանսֆերտների ներհոսքը դեպի Հայաստան կազմել է $ 108.1 մլն, 2014-ի սեպտեմբերի $ 169.7 մլն-ի փոխարեն: Ըստ ՀՀ կենտրոնական բանկի տվյալների, 2015-ի 9 ամիսներին դեպի Հայաստան մասնավոր տրանսֆերտներիր ներհոսքը կազմել է $ 896.8 մլն. 2014-ի նո(յն ժամանակահատվածի` $1.323 մլրդ-ի փոխարեն, անկումը` 40,5%: Դրամական փոխանցումների 76% - ը կամ $ 82.2 մլն-ը եկել է Ռուսաստանից: Տարվա 9 ամիսներին Ռուսաստանից Հայաստն է փոխանցվել ընդամենը $ 684,5. մլն, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի $ 1.102 մլրդ-ի փոխարեն (անկումը`37.9%): Հունվար-սեպտեմբերին Հայաստանից Ռուսաստան փոխանցվել մոտ $ 150.3 մլն.: Այսպիսով, Ռուսաստանից Հայաստան տրանսֆերտների զուտ ներհոսքը կազմել է մոտ. $ 534 մլն: Ըստ Համաշխարհային բանկի կանխատեսմաման, նավթի ներկայիս գների միտումների պահպանման դեպքում, Ռուսաստանի ՀՆԱ-ն 2015 թվականի վերջին կկրճատվի 3.8%, իսկ լավատեսական սցենարի դեպքում` 3.1%, 2016-ին աճը կկազմի 1.3;, իսկ 2017 թվականին` 1.7: