Ադրբեջանն իր պատմամշակութային հուշարձանների ոչնչացման համար Հայաստանին մեղադրելու հերթական փորձն է ձեռնարկել:
Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն, Ադրբեջանի հեղինակային իրավունքների գործակալության ամենամյա հաշվետվությունում ասվում է, թե Ղարաբաղում իբր ավերվում են մզկիթներ, «համաշխարհային» և «ազգային» նշանակության հուշարձաններ: Ըստ երևույթին, Հայաստանին սևացնելու հավերժ ձգտման շրջանակում գործակալությունը ինչ-որ կերպ «մոռացել է» ադրբեջանցի զինվորականների կողմից 2005 թվականին Հին Ջուղայի երկու հազարից ավելիկ խաչքարերի ոչնչացման մասին: Եվ դա դեռ ամենը չէ:
«Եթե խոսելու լինենք Ադրբեջանում հայկական պատմամշակութային հուշարձանների ոչնչացման մասին, ապա խոսքը վերաբերում է մի քանի տասնյակ հազարի: Միայն Նախիջևանում ադրբեջանցիները հողին են հավասարեցրել 218 հայկական եկեղեցի», - ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում նշել է Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի (ՀՃՈւՀ) երևանյան գրասենյակի տնօրեն Սամվել Կարապետյանը:
Փորձագետն ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ դեռ խորհրդային տարիներին Ադրբեջանում հրատարակվում էին գրքեր, որոնցում հայկական եկեղեցիներն անվանվում էին «ալբանական»: Բացի այդ, ադրբեջանցիները որպես ադրբեջանական են ներկայացնում ԱՀ տարածքում գտնվող իրանական հուշարձանները:
«Պետք չէ մոռանալ, որ ադրբեջանցիները նստակյաց կյանքի են անցել միայն 19-րդ դարի վերջին - 20-րդ դարի սկզբին, այնպես որ, չեն կարող ունենալ բազմաադարյան պատմամշակութային հուշարձաններ», - ընդգծել է հուշարձանագետը:
Միևնույն ժամանակ Ադրբեջանի իշխանությունները ջանք չեն խնայում բեմադրված շոուներ կազմակերպելու գործում: «Բաքվի հայկական եկեղեցին վերածվել է գրադարանի, ընդ որում այն ողջ աշխարհին ցուցադրում են որպես հայկական մշակույթի նկատմամբ հոգատար վերաբերմունքի օրինակ: Մինչդեռ նույն Բաքվում քանդվել է 18-րդ դարի Սուրբ Աստվածածնի հայկական եկեղեցին», - նշել է փորձագետը:
Ոչ պատաս տխուր ճակատագիր է վիճակվել հայկական մյուս պատմամշակութային հուշարձաններին: Այսպես, 2012 թվականին հայտնի դարձավ, որ Ադրբեջանական Դաշբուլաղ գյուղում գտնվող 19-րդ դարի հայկական եկեղեցին օգտագործվում է որպես անասնագոմ: 2003 թվականին տեղեկություն է ստացվեց, որ Ադրբեջանի Մատրասա գյուղում պայթեցվել է 1860 թվականին վերագրվող հայկական եկեղեցու զանգակատունը:
«Այս բոլոր փաստերը կարող էին դառնալ դատական հայցերի հիմք, որոնք Հայաստանը լիովին կարող էր ներկայացնել պետական մակարդակով: Դժբախտաբար, Հայաստանի իշխանություններն այդ հարցում ակտիվություն չեն դրևորում, ինչը ես լուրջ բացթողում եմ համարում», - հավելել է հուշարձանագետը:
Ինչ վերաբերում է Ղարաբաղի տարածքում գտնվող հուշարձաններին, ապա այստեղ լավագույն օրինակ կարող է ծառայել Աղդամի մզկիթը, որը մինչ օրս պահպանվել է:
Ավելացնենք, որ ՀՃՈւՀ-ը հայտնի է իր աշխատանքով Հայաստանի սահմաններից դուրս գտնվող հայկական պատմամշակութային հուշարձանների ուսումնասիրման բնագավառում: