1998-2006 թթ. Նախիջևանում լիովին ոչնչացվել է հայկական մշակույթի 27 հազար հուշարձան: ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել պատմաբան, մշակութաբան Արգամ Այվազյանը:
Ուշագրավ է, որ մինչև 1998 թիվը հայկական եկեղեցիների, մատուռների, խաչքարերի, պատմամշակութային ժառանգության մյուս օբյեկտների ոչնչացման գործընթացը համեմատաբար դանդաղ էր ընթանում: Խորհրդային իշխանության տարիներին Նախիջևանի ԻԽՍՀ տարածքում ավերվել է շուրջ 30 հուշարձան», - նշել է նա:
Այվազյանն ուշագրավ է համարում, որ Ղարաբաղյան պատերազմի տարիներին, ընդհուպ մինչև 1998 թիվը, Նախիջևանում մշակույթի ոչ մի հուշարձան չի ոչնչացվել: Գործընթացն ակտիվացել է հենց այդ տարվանից սկսած: «Նման բարբարոս քաղաքականության վերջին ակորդը դարձավ 2005-2006 թթ. Հին Ջուղայի գերեզմաանոցի խաչքարերի ոչնչացումը», - ամփոփել է պատմաբանը:
ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Արգամ Արարատի Այվազյանը, ով իր կյանքի 45 տարիները նվիրել է Նախիջևանի պատմական հուշարձանների ուսումնասիրմանը, 200 աշխատանքների հեղինակ է, որոնցից 40-ը նվիրված է այդ տարածաշրջանին: