Այսօր զինված խմբի անդամները կամովին ազատ են արձակել երկու պատանդ ոստիկանների: Այդ մասին ասվում է ՀՀ ԱԱԾ պաշտոնական կայքում հրապարակված հաղորդագրության մեջ:
ՙԲանակցային գործընթացը շարունակվում է: Քննարկվում են դեռևս որպես պատանդ մնացած ոստիկանների ազատ արձակման, ինչպես նաև վերջին օրերին բանակցությունների առարկա հանդիսացող այլ հարցեր: Փաստում ենք, որ այսօր զինված խմբի անդամները կամովին ազատ են արձակել երկու պատանդ ոստիկանների՚,- ասված է ԱԱԾ հաղորդագրության մեջ:
Ավելի վաղ «Սասնա ծռեր՚ խմբի անդամ, «Հիմնադիր խորհրդարանիե մամլո խոսնակ Վարուժան Ավետիսյանը տեղեկացրել էր, որ հանդիպում է տեղի ունեցել ԱԱԾ տնօրեն Գ. Կուտոյանի հետ՝ Արցախի հերոս Վիտալի Բալասանյանի միջնորդությամբ եւ որոշում է կայացվել ազատ արձակել պատանդներին՝ պայմանով, որ ստեղծվելու է մամուլի կետ: ՙԵրկու ոստիկաններին հիմա ենք ազատ արձակում, մյուս երկուսին՝ գեներալին և գնդապետին՝մամուլի կետը բացելու պահին»,-ասել է Վարուժան Ավետիսյանը: