Մինչև ՀՀ Սամանադրության փոփոխություններին գնահատականներ տալն անհրաժեշտ է այն ուսումնասիրել, ներկայացնել այնտեղ տեղ գտած հոդվածների վերաբերյալ տեսակետները, որից հետո միայն ստանալ համապատասխան պատասխաններ: Այս մասին այսօր կայացած ճեպազրույցում հայտարարել է ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը, անդրադառնալով սահմանադրական բարեփոխումների նախագծի վերաբերյալ ՀՀ առաջին և երկրորդ նախագահների բացասական արձագանքներին:
«Իրական գնահատականը կտա ժողովուրդը: Փաաստաթղթի հեղինակը ոչ ես եմ, ոչ էլ առանձին անձինք: Նախագիծը մշակվել է կոլեկտիվ աշխատանքի արդյունքում և բավականին փոփոխվել է զանազան քաղաքական քննարկումների և զիջումների հիման վրա»,-նշել է Հարությունյանը:
Միաժամանակ, ՍԴ նախագահը, որը համատեղում էր ՍԴ նախագահի և ՀՀ նախագահին կից Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի նախագահի պաշտոնները, հրաժարվել է պատասխանել ՀՀ Սահմանադրության փոփոխությունների նախագծի բովանդակությանը վերաբերվող հարցերին, պարզաբանելով, որ նախագահի կողմից հանրաքվեի օրը նշանակելուց հետո Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի գործունեությունը դադարեցվել է:
Հիշեցնենք, որ օգոստոսի 21-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ՀՀ Ազգային ժողով ուղարկեց Սահմանադրության բարեփոխումների նախագիծը, որը մշակել էր նախագահին կից սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովը: Քննարկումների արդյունքում հոկտեմբերի 5-ին Հ խորհրդարանը ձայների` 104 «կողմ», 10 «դեմ» և 3 «ձեռնպահ» հարաբերակցությամբ որոշում ընդունեց փաստաթուղը հանրաքվեի դնելու մասին որոշում: Նախագծին աջակցեցին Հայաստանի հանրապետական կուսակցությունը (ՀՀԿ), ընդդիմադիր ՀՅԴ Դաշնակցությունը և «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը (ԲՀԿ): Դեմ քվեարկեցին «Ժառանգությունը» ՀԱԿ-ը և «Օրինաց երկիր» կուսակցության 2 պատգամավորներ: Սահմանադրական բարեփոխումների հանրաքվեն նշանակվեց 2015 թվականի դեկտեմբերի 6-ին: Հանրաքվեի շտաբը, ըստ ԱրմԻնֆո գլխավորության աղբյուրների, կգլխավորի վարչապետ Հովիկ Աբրահամյանը, ով այդ ժամանակահատվածում կլինի արձակուրդում: