Հայկական անձնակազմը մասնակցում է «Տանկային բիաթլոն – 2015» աշխարհի առաջնության երկրորդ փուլին, որը մեկնարկում է օգոստոսի 3-ին մերձմոսկովյան «Ալաբինո» հրաձգարանում:
Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդել են Պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից, Հայաստանի տանկիստներից զատ «Տանկային բիաթլոն – 2015» աշխարհի առաջնության երկրորդ փուլին մասնակցում են Չինաստանի, Հնդկաստանի, Վենեսուելայի, Ղազախստանի, Սերբիայի, Ղրղըզստանի, Քուվեյթի, Տաջիկստանի և Նիկարագուայի տանկիստները: Առաջնության առաջին փուլի արդյունքում առաջատար են Ռուսաստանի և Սերբիայի անձնակազմերը:
Հիշեցնենք, որ «Տանկային բիաթլոն – 2014» առաջնությունում հաղթել էր Ռուսաստանի թիմը, երկրորդ տեղում Հայաստանի թիմն էր, երրորդ տեղում` Չինաստանի թիմը: