Մենք պատվով անցանք քարոզարշավն ու անցկացրին իդեալական հանրաքվե, հայտարարել է լրագրողներին ԲՀԿ անդամ Միքայել Մելքումյանը:
«Քարոզարշավի շրջանակներում անձամբ ես հանդիպեցի ավելի քան 50 համայնքների ընտրողների հետ: Նշեմ, որ սոցիալ-տնտեսական իրավիճակի հետ կապված դժգհությունը Հայաստանում երբեք չի տրանսֆորմացվել սահմանադրական բարեփոխումների «ոչ»-ով: Գյուղական համայնքներում մարդիկ ապրւմ են իրենց պրոբլեմներով և հուսով են, որ դրանք կլուծվեն նոր Սահմանադրության միջոցով»,-հայտարարել է նա:
Իր հերթին, ԲՀԿ մյուս անդամ Վահան Բաբայանը հայտարարել է, որ կուսակցությունը ներկա է եղել բոլոր 1997 ընտրատարածքներում և չի բացահայտել ոչ մի լուրջ խախտում: Ընտրությունները նորմալ ընթացան հանրապետության բոլոր ընտրատարածքներում, առանց բացառության, ասել է նա:
Վերջում Մ.Մելքումյանը հավաստել է լրագրողներին, որ «ամեն ինչ լավ կլինի, խոստանալով, որ շուտով ժողովուրդը կհանդարտվի և կյանքը կընթանա իր սովորական հունով»: