Փետրվարի 26-ին կկայանա առաջին չվերթը Բաղդադ-Երևան-Էրբիլ (Իրաքյան Քրդստանի մայրաքաղաք) ուղղությամբ, որը կիրականացնի «Իրաքյան ավիաուղիներ» ավիաընկերությունը: Կանոնավոր չվերթը կիրականացվի շաբաթական երկու անգամ շաբաթվա չորրորդ և յոթերորդ օրերին CRJ900 և Boeing 737 ինքնաթիռներով:
Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեց
Քաղացիական ավիացիայի գլխավոր վարչության մամլո քարտուղար Ռուբեն Գրդզելյանը, առաջին չվերթով Հայաստանի Հանրապետություն կժամանեն Իրաքի կառավարության անդամներ և շուրջ 50 տուրիստական գործակալությունների ղեկավարներ:
«Իրաքյան ավիաուղիներ» ընկերությունը պատկանում է
Իրաքի կառավարությանը: Հայաստանի Հանրապետությունում ավիաընկերության ներկայացուցիչն
է «Ավիա-Սերվիս» ընկերությունը:
Նշենք, որ նոր չվերթի իրականացումը հնարավոր է դարձել «Բաց երկնքի» քաղաքականության շնրոհիվ: 2013
թվականի հոկտեմբերի 23-ին Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է ընդունել «Հայաստանի Հանրապետությունում մրցունակ և կայուն ավիափոխադրումների ծառայությունների մատուցման ծրագրի և ծրագրի իրականացման միջոցառումների մասին», որով հռչակվել է քաղաքացիական ավիացիայի և օդային հաղորդակցության ոլորտում Հայաստանում բաց երկնքի քաղաքականությունը: Բազմաթիվ մասնագետների կարծիքով, Հայաստանը պետք է ընթանա ազատականացման ճանապարհով, ինչը կխթանի ՀՆԱ աճը, կապահովի նոր
աշխատատեղերի ստեղծում, ուղևորափոխադրումները կդարձնի առավել հարմարավետ, իսկ
գները` ավելի ցածր: