Ազգային ժողովի խոսնակ Գալուստ Սահակյանը չի շտապում
պատգամավորական մանդատից զրկել ԲՀԿ առաջնորդին և համանուն խորհրդարանական
խմբակցության ղեկավարին:
Փետրվարի 25-ին պատասխանելով լրագրողների հարցերին`
Սահակյանը հայտարարել է, թե չի ցանկանում պատգամավորներին մանդատներից զրկելու
նախադեպեր ստեղծել: «Իհարկե, դրա համար կան բոլոր իրավական հիմքերը, սակայն ես
բազմաթիվ բացակայությունների համար լրացուցիչ հիմնավորում եմ ակնկալում Գագիկ Ծառուկյանից:
Ես Ծառուկյանին նամակ եմ ուղարկել` այդպիսի առաջարկությամբ: Ես կսպասեմ, շտապելու
տեղ չունեմ», - ասել է Սահակյանը:
Հիշեցնենք, որ Ծառւոկյանին պատգամավորական մանդատից
զրկելու հարցըը սկսեց քննարկվել ԲՀԿ առաջնորդի հասցեին նախագահ Սերժ Սարգսյանի
սուր քննադատությունից հետո: Այդ հարցը, սակայն, աստիճանաբար կորցնում է
արդիականությունը` արմատական դիրքրորոշումից ԲՀԿ նահանջի և փետրվարի 20-ի
հանրահավաքի անցկացումից հրաժարվելու առնչությամբ:
Մեկնաբանելով ԲՀԿ կողմից խորհրդարանի ընթացիկ քառօրյայի
բոյկոտումը` Սահակյանը դա գնահատել է որպես «ժամանակավոր դադար», որը
պայմանավորված է առկա քաղաքական իրողություններով: Խոսնակը կարծում է, որ ԲՀԿ
կշարունակի գործունեությունն ընդդիմադիր դաշտում:
Անդրադառնալով
մարտի 1-ի ՀԱԿ հանրահավաքին` Սահակյանը հայտարարել է, որ Կոնգրեսը չափազանցնում է
այդ հանրահավաքի կարևորությունը, քանի որ «հզոր հանրահավաքների մասին բարձրագոչ
հայտարարություններ են հնչում արդեն 20 տարի»: