ՀՀ Ֆինանսների նախարարության Նախաբացթողումային հսկողության վարչության եւ ԱԱԾ աշխատակիցների կողմից իրականացրած համատեղ օպերատիվ-հսկողական միջոցառումների արդյունքում հայ-իրանական սահմանին կանխվել է մեթամֆետամին տեսակի շուրջ 2.5 կիլոգրամ թմրանյութի ներկրումը հանրապետություն: Իրանի քաղաքացին թմրայնութ տեղափոխելու նպատակով նախապես ճամպրուկում թաքստոց էր պատրաստել` այդպիսով նպատակ ունենալով խուսափել զննող սարքերի միջոցով հայտնաբերվելուց: ՀՀ Քրեական օրենսգրքով մեթամֆետամինի առանձնապես խոշոր չափ է համարվում ավելի քան 1.5 գրամ քաշով զանգվածը:
Մեթամֆետամինը կախվածության չափազանց մեծ ներուժ ունեցող հոգեխթանիչ է, ինչի առնչությամբ համարվում է թմրանյութ: Մեթամֆետամինի չարաշահման առավել հաճախ հանդիպող հետևանքներն են տրոմբոֆլեբիտը և անոթների տրոմբոզը: Խրոնիկական կիրառման դեպքում զարգանում են նաև հոգեկան խանգարումներ, որոնք առնչվում են նյարդային համակարգի հյուծմանը, դեպրեսիաներ, փսիխոզներ: