Հունիսին ծրագրված հանդիպմանը նախապատրաստվելու նպատակով, որի շուրջ պայմանավորվել են Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները Վիեննայում, ԵԱՀԿ Մինսկի խմբի հնամանախագահներն ակնկալում են հանդիպում երկու երկրների արտգործնախարարների հետ: Ըստ ԱՊԱ-ի` այդ մասին հաղորդել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկակցի համանախագահ Ջեյմս Ուորլիքը:
«Մեր նպատակն է հող նախապատրաստել համակողմանի հաշտության համաձայնագրին հանգեցնող բանակցությունների համար», - նշել է Ուորլիքը: Նա ընդսմին հավելել է, որ համանախագահները տարածաշրջան չնախատեսված այցի ծրագրեր չունեն: