Այս օրերին Ադրբեջանը մեծ քանակությամբ ռազմական տեխնիկա և մեքենաներ է կուտակել հայ-ադրբեջանական սահմանի Նախիջևանի հատվածում: Այդ մասին այսօր խորհրդարանում լրագրողներին հայտնել է ՀՀ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը:
Միաժամանակ նա ընդգծել է, որ հայկական զինված ուժերը լիովին վերահսկում են իրավիճակը: ՙՄեր զինված ուժերը պատրաստ են համարժեք պատասխան տալ ցանկացած ոտնձգության՚,- հավաստիացրել է նա: Նշենք, որ Ադրբեջանը մեծ քանակությամբ ռազմական տեխնիկա է կենտրոնացրել նաև Լեռնային Ղարաբաղի եհտ շփման գծում:
Նահապետյանը հայտնել է նաև, 10 օրից ՀՀ խորհրդարան կմտնի
ՙԶինապարտության մասին՚ նոր նախագիծը, որով առաջարկվում է հանել պարտադիր զինվորական ծառայության զորակոչից ուսումը շարունակելու համար տարկետում ստանալու իրավունքը: