Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և աշխատանքային այցով Բաքվում գտնվող Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը քննարկել են ղարաբաղյան հակամարտությունը:
Ինչպես հայտնում է Trend-ը, զրույցի ընթացքում կարծիքներ են փոխանակվել ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ բանակցային գործընթացում վերջին զարգացումների շուրջ:
Ալիևը գոհունակություն է հայտնել ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղղությամբ Ֆրանսիայի նախագահի ակտիվ դերի առնչությամբ:
Հանդիպմանը քննարկվել են նաև տարածաշրջանային և միջազգային խնդիրներ, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր: