ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ բանկը, մշտապես հետամուտ լինելով իր կողմից մատուցվող ծառայությունների որակի շարունակական բարձրացմանը և բանկում ինովացիոն լուծումների ներդրմանը, դեռևս 2009–ին ներդրել էր բանկային հաշիվների առցանց կառավարման ACBA-ON LINE համակարգը:
Ինչպես ԱրմԻնֆո-ին հայտնել են բանկի մամուլի ծառայությունում, ACBA-ON LINE բանկային հաշիվների առցանց կառավարման համակարգից օգտվելու ժամանակ նախկինում հաճախորդները կարող էին գեներացնել մեկանգամյա օգտագործման գաղտնաբառը միայն TOKEN սարքով: Այժմ մեկանգամյա օգտագործման գաղտնաբառը հնարավոր է գեներացնել նաև նորաստեղծ ACBA TOKEN հավելվածի միջոցով՝ IOS և Android օպերացիոն համակարգերով աշխատող բջջային հեռախոսներից, և կառավարել Ձեր բանկային հաշիվները ցանկացած պահի, աշխարի ցանկացած վայրից: Նորաստեղծ հավելվածը իրավաբանական անձանց հնարավորություն է ընձեռում մեկանգամյա օգտագործման գառտնաբառ գեներացնել իրեն պատկանող մի քանի կազմակերությունների հաշիվների կառավարման համակարգ մուտք գործելու համար, օգտագործելով բացառապես ACBA TOKEN հավելվածը: Այնինչ նախկինում իրավաբանական անձիք յուրաքանչյուր հաշվի համար մեկանգամյա օգտագործման գաղտնաբառը գեներացնում էին յուրաքանչյուր հաշվի համար հատուկ տրամադրված սարքով:
ACBA TOKEN հավելվածը հնարավոր է փոխարինել առանց Բանկ այցելելու` լրացնելով ACBA - ON LINE համակարգի կայքի ՙՄոբայլ տոկենի փոփոխում՚ բաժինը:
Բանկը հիմնադրվել է 1995թ.-ին Եվրամիության ՙTACIS՚ ծրագրի շրջանակներում: 2006 թվականի սեպտեմբերից որպես բանկի մաժորիտար բաժնետեր հանդես են գալիս եվրոպական խոշորագույն Credit Agricole S.A. բանկային խումբը` կապիտալում 15,56% մասնակցությամբ, SJSC "Sacam International" (Credit Agricole S.A խմբի անդամ)` 12,44%, որոնցից զատ կապիտալում ներկա են գյուղացիական փոխօգնության 10 մարզային միություններ: